Աղոթքի անկյունը. Րաֆֆի Շահվերդյան

1104

Մի գեղեցիկ անկյուն կար տներում, որտեղ դրված էր Աստվածաշունչ, մի բարձիկ ծնկելու համար և ակնոց ու գրիչ, սա էր բազմաթիվ Աստծո մարդկանց աղոթքի անկյունը:

Մեր օրերում սակավ են նման աղոթաբույր անկյունները և ցավոք դրանց անվանում են «կրոնավորություն»: Նոր դարի շարժումների մեջ, աղոթքը մնաց անտուն ու տեղ, այն տեղափոխվեց ավտոմեքենաների, ճանապարհների, աշխատատեղերի և այլ վայրերի մեջ:

Հիսուսը խոսեց աղոթքի փակ սենյակի մասին, որտեղ Հայրը տեսնում է ամեն բան ( Մատթ.6:6): Նրա աղոթքի անկյունը լեռներն ու բարձունքներն էին, Պետրոսի աղոթքի անկյունը տանիքը. իսկ, որտեղ է քո աղոթքի անկյունը: Ասելով ամեն տեղ նշանակում է, որ աղոթք չունես.` մի պահ, մի տեղ, որտեղ նրա հետ կհանդիպես ամեն օր:

Այսօր քո տունը զարդարիր մի նոր զարդով.` Աղոթքի անկյունով, մի ժամադրավայր,որտեղ ամեն օր նրան կերկրպագես ու կհանդիպեք միմյանց:

Ամեն մի այցելու թող քո տանը տեսնի այդ անկյունը, որտեղից աղոթքի բույրն է բարձրանում:

«Եւ ես կհանդիպեմ այն տեղ եւ կխօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար». Ելից 25․22։

Վեր. Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ