Աղոթքի զորությունը. գիտականորեն ապացուցված փաստեր

539

Հավատացյալներից եւ ոչ մեկ չի կասկածում, որ աղոթքը բուժիչ ազդեցություն ունի:

Իսկ այժմ առաջատար գիտնականները աշխարհի լավագույն կլինիկաներից ապացուցում են, որ հավատքն առ Աստված իսկապես մարդուն կարող է ավելի երջանիկ ու երկարակյաց դարձնել:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղոթքը կարող է օգնել մարդկանց ավելի առողջ լինել, իսկ եթե նրանք հիվանդանում են, աղոթքը նպաստում է շուտափույթ ապաքինմանը»,- նշում է Դյուկի համալսարանի գիտնական Հարոլդ Քենիգը:

«1500 բժշկական հետազոտություն ցույց տվեց, որ այն մարդիկ, ովքեր հավատացյալ են եւ հաճախ են աղոթում, սովորաբար ավելի դիմացկուն ֆիզիկական եւ հոգեբանական առողջություն ունեն»: Բացի այդ, գիտնականի խոսքով, հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են եկեղեցի այցելում, աթեիստներից երկար են ապրում մի ամբողջ 7 տարի:

Իսկ վերջերս իրականացված հետազոտությունը, որը լույս է տեսել Southern Medical Journal ամսագրում, ցույց է տալիս, որ աղոթքը նկատելիորեն բարելավում է լսողական ու տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց առողջությունը:

Բժիշկ Քենինգի խոսքով՝ հավատացյալ մարդիկ ավելի հեշտ են դիմակայում սթրեսային վիճակներին, ավելի օպտիմիստ են, ավելի հազվադեպ են դեպրեսիա եւ տագնապայնություն ապրում եւ դիմում ինքնասպանության: Բացի այդ՝ նրանք տարբերվում են կայուն իմունիտետով, ավելի ցածր զարկերակային ճնշմամբ եւ ավելի ամուր սիրտ-անոթային համակարգով:

American Journal of Public Health-ի իրականացրած հետազոտությունը, որը 2000 տարեց մարդկանց է ներառել, ցույց է տալիս, որ աթեիստների շրջանում մահացության ցուցանիշը բարձր էր 36 տոկոսով՝ հավատացյալ մարդկանց համեմատ: Ընդ որում՝ եկեղեցի հաճախող հավատացյալ մարդիկ ավելի երկար են ապրում:

Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում. այս մասին բարձրաձայնել են Մոսկվայի գիտնականները:
Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վալերի Սլեզինի հավաստմամբ՝ «Աղոթքի ընթացքում նեյտրոնների միջեւ գոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում է, մարդը լիցքաթափվում է, դադարում մտածել հիվանդության մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից». հաղորդում է Life4GogPress-ը:
«Իսկ այն, որ աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի, դա փաստ է»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով՝ «Իզուր չէ Աստվածաշունչն ասում` «Նմանվեք մանուկներին եւ կժառանգեք Երկնքի արքայությունը»:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #29 (63)

Մեկնաբանություններ