Այսօրվա չարչարանքները գալիք արքայության շուքն են. Տիգրան Թադևոսյան

248
Tigran

Ո՞վ ասաց, որ փորձություններ չեն լինելու: Ո՞վ ասաց, որ նեղություններ չեն լինելու: Դրանք լինելու են:

Պետրոս Առաքյալն ասում է.
«Գնահատելի է, եթէ մարդ առ Աստված ունեցած իր խղճմտանքի պատճառով անիրավացիորեն տառապելով կսկիծ կրի» (1Պետ.2:19):

Սա առաջին հերթին նշանակում է, որ դու գիտես, որ նեղություններ լինելու են: Կարևորը ճիշտ վերաբերմունք ունենալն է դրանց նկատմամբ: Միայն ճիշտ վերաբերմունք ունենալու դեպքում դու նեղությունից դուրս կգաս օգուտով:

Այսօրվա չարչարանքները գալիք արքայության շուքն են: Մենք կանչված ենք, որ աշխարհին ցույց տանք, որ ունենք Մեկին, Ում շնորհիվ նեղություններից հաղթած ենք դուրս գալու:

Այո, ճգնաժամեր լինելու են: Դրանք հատուկ են աշխարհին: Բայց մենք մեր հայացքն ուղղում ենք ոչ թե դժվարություններին, այլ դեպի երկինք:

Եթե նեղությունների մեջ ես, ապա.

1. Մի՛ ընդունիր, որ դրանք արտառոց են:
2. Քո նեղվածությամբ ու տրտունջներով մի՛ ընկիր սատանայի ազդեցության տակ: Հոբը մեզ օրինակ եղավ, որ անասելի նեղության մեջ էլ հնարավոր է չտրտնջալ:
3. Փառաբանիր Տիրոջը, երկրպագիր և ուրախացիր:
4․Ու ամենակարևորը՝ ունեցի՛ր քո երազանքը:

Սատանան ուզում է, որ դու չերազես: Նա խլում է քո ժամանակը, երազելու ժամանակ չի թողնում: Բայց դու նմանվի՛ր երեխաներին ու ժամանակ հատկացրու երազելուն:

Հովսեփը երազանք ուներ: Նա անցավ բոլոր փորձությունների միջով, չտրտնջաց, վրեժխնդիր չեղավ, ներեց ու հաղթեց:

Եթե երազանք ունես քո սրտում, ապա հաղթող դուրս կգաս ամեն փորձությունից:

Հովիվ Տիգրան Թադևոսյան

 

Մեկնաբանություններ