Անհնարինը՝ ակնհայտ

381

Քրիստոնյան կարդում է Աստվածաշունչը։ Հայտնվում է անհավատ ընկերը։

Քրիստոնյան.
-Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ հրաշք։
-Ի՞նչ ես կարդում,- հարցնում է անհավատը։
-Գրված է, որ Տերը ծովը ցամաքեցնում է։
Անհավատը՝ խելացի հայացքով.
-Բան ես գտել զարմանալու: Գիտուններն ասում են, որ այդ տեղի ջրերը մինչև ծնկներն էին…
Դադար։ Քրիստոնյան շարունակում է կարդալ, հանկարծ նորից.
-Հիանալի՜ է, գերազա՜նց է։
-Ի՞նչ է այս անգամ, -ծաղրանքով հարցնում է գիտունիկ-աթեիստը։
-Այնտեղ, որտեղ ջրերը մինչև ծնկներն էին, Աստված մի ամբողջ բանակ է խորտակում…

Մեկնաբանություններ