Աշխարհի ամենից երկարատեւ ամուսնությունների հերոսները

495
hands

Նույնիսկ ամենառոմանտիկ սիրո պատմությունները չեն ավարտվել երկարատեւ եւ երջանիկ ամուսնությամբ: Երբեմն թվում է, որ ռոմանտիկան դրա համար էլ ստեղծված է, որպեսզի սիրահար զույգին ստիպի տառապել, կարոտել, իսկ վերջում՝ տանջվել բաժանումից:

Բայց ամենից երջանիկ եւ երկարատեւ ամուսնությունների այսօրվա վարկանիշը հակառակն է ապացուցում: Այս սիրահար ծերունիները, ովքեր վաղուց արդեն հատել են 95 տարեկանի շեմը, շարունակում են ապրել միասին՝ չնայած ընտանեկան, տնտեսական, քաղաքական, բնապահպանական եւ ֆինանսական խնդիրներին:

Նույնիսկ տարիքն իսկական ռոմանտիկներին չի խանգարում հոգ տանել միմյանց, հիշել երիտասարդությունը, երիտասարդ սերնդին պատմել երջանիկ ամուսնության գաղտնիքների մասին եւ շարունակել վայելել միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն:

Անգլիական Բրադֆորդի Քարամ եւ Կանտարի Չանդերը միասին 87 տարի են ապրել:

1Թայվանցի զույգը ժամանակին աշխարհի ամենից երկարատեւ ամուսնության համաշխարհայի ռեկորդ էր սահմանել: Հյան Վան Լակը, ով արդեն 110 տարեկան է, մինչեւ այսօր հավատարիմ է սիրելի կնոջը՝ Նգուեն Թայ Լանին: Վերջինն արդեն 106 տարեկան է: Զույգն ամուսնացած է 85 տարի:

2Չինաստանից Զանգ Մուչենգն ու Հու Դոնգինգը միասին 83 տարի են ապրել՝ վերապրելով Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերը:

3Նորման եւ Նորմա Բուրաները, ովքեր ամուսնացած են 83.5 տարի, մինչեւ հիմա երջանիկ ժպտում են տեսախցիկների առջեւ:

4ԱՄՆ-ից Իգնատի եւ Ստեֆանի Ստասիկների սերը չեն կարողացել քայքայել ո՛չ համակենտրոնացման ճամբարները, ո՛չ Սովետական դաժան ռեժիմը: Զույգը միասին է արդեն 83 տարի:

5Սըր Ռոբերտ Մ.Ուեդենին եւ նրա կնոջը՝ Էլիսին, չի կարողացել բաժանել անգամ դաժան Երկրորդ աշխարհամարտը: Չնայած ժամանակավոր բաժանումներին, զույգն ընդհանուր առմամբ միասին 82 տարի է ապրել:

6ԱՄՆ-ից Հասթինգս եւ Նորմա Բիները նույնպես 82 տարի միասին են ապրել եւ մինչեւ հիմա շատ ուշադիր են միմյանց հանդեպ:

7

 

Աղբյուր՝ style.news.am

Մեկնաբանություններ