Առողջ եւ անառողջ սեր

2712
good or bad

Խոսենք սիրո մասին. ոչ թե հայրենիքի, բնության, երեխայի նկատմամբ ունեցած սիրո, այլ տղամարդու եւ կնոջ միջեւ ծնված մեծ ու իսկական սիրո մասին։

Գոյություն ունի սիրո երկու տեսակ՝ առողջ եւ անառողջ։

Անառողջ սեր

Անառողջ սերը ենթադրում է թուլություն, եսասիրություն եւ ամենաթողություն։ Անառողջ սերը սահմաններ չունի։ Այն չհասունացած, անպատասխանատու եւ կախյալ է։ Անառողջ սերը ուշացումներ չի հանդուրժում, չի սպասում։ Այն մշտական պայքար է, որը թույլ չի տալիս զարգանալ եւ առաջ շարժվել։ Անառողջ սերն ասես թմրանյութ լինի։

Առողջ սեր

Առողջ սերը ընտրություն է։ Դա այն է, ինչ դուք որոշել եք նվիրել ձեր ընտրյալին։ Առողջ սերն ունի պայմաններ, որոնք հարաբերություններում օգնում են երկու կեսերին։ Այն ուժեղ եւ անկախ զգացողություն է։ Առողջ սերը համբերություն, բարություն, դիմացինին հասկանալու եւ ընդունելու ցանկություն է։ Այն մեծ պատասխնատվություն, հավատ ու վստահություն է, սակայն միեւնույն ժամանակ նաեւ պարտականություն է։ Առողջ սերը նպաստում է, որ երկու անհատականություններ միմյանց օգնությամբ զարգացնեն իրենց։ Բայց առողջ սերը հազվադեպ հանդիպող երեւույթ է։

Աղբյուր՝ style.news.am

Մեկնաբանություններ