Աստծո հրաշքը.Վկայություն

213

Այս անգամ էլ Աստծո հրաշքն ու բժշկարար ձեռքը տեսանք Գերմանիայում՝ Սիլվիա Տիտզի կյանքում, ով ուներ տրավմա և նաև դեպրեսիայի մեջ էր:

Մեր աղոթքներից հետո դեպրեսիայից դուրս է եկել, իսկ տրավման էլ փուլ առ փուլ է բժշկվում. նա իրեն օրեցօր ավելի ու ավելի լավ է զգում: Սիլվիան գրում է. Ներսս ուղղակի ուրախությունից պայթում է. Տիրոջ սիրով եմ լցված: Ես շատ շնորհակալ եմ Աստծո Տուն եկեղեցու հովիվ Գրիգոր Սիմոնյանից և աղոթող թիմից, որ աղոթեցին ինձ համար, և ես հիմա ինձ ազատ ու երջանիկ եմ զգում:
Սիլվիան նույնիսկ որոշել է երգ գրել իր բժշկության մասին և Տիրոջը դրանով հայտնել իր շնորհակալությունը, քանի որ իր համար դա շատ մեծ հրաշք էր…

Լրագրող՝ Սաթինե Խաչատրյան

Աղբյուր՝  “Astco TUN House of GOD Armenia” ՖԲ էջ

Մեկնաբանություններ