Աստվածաշնչյան գիտելիքների վիկտորինա՝ Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնում

349

Համամարդկային կարևորագույն արժեքները, որոնք կյանքի ընթացքում մարդու համար ծառայում են որպես դեպի վեր տանող աստիճան և ամուր պատվանդան, հնարավոր է լիարժեքորեն յուրացնել միայն Աստվածաշնչի իմացության և աստվածաշնչյան գիտելիքներին համապատասխան կենցաղավարության շնորհիվ:

Մանուկներն, ի տարբերություն մեծահասակների, ավելի հեշտ են ընկալում ու յուրացնում այդ արժեքները:

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության նախաձեռնությամբ ԱՀԱԸ Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի հարկի տակ կայացավ «Աստվածաշնչի գիտելիքներ» խորագրով վիկտորինայի առաջին փուլը, որին մասնակցեցին ԱՀԱԸ Վանաձորի և Գյումրու «Շող» ցերեկային կենտրոնների և Վանաձորի, Ալավերդու և Դիլիջանի կրթադաստիարակչական կենտրոնների մասնագետները:

Վիկտորինայի մեկնարկից մեկուկես ամիս առաջ վերոնշյալ կենտրոններին ներկայացվել էր ծրագիրը, վիկտորինայի ընթացակարգը և նշանակվել վիկտորինայի օրը: Ծրագրի մասնակիցները, ստանալով «Սուրբ Գրքի Շտեմարան. 1-ին փուլ» գրքերը, պատրաստվեցին վիկտորինային:

Բոլոր երեխաները ուշիուշով սերտել էին Շտեմարանները, ինչի շնորհիվ ցուցաբերեցին ակտիվ և հավասար մասնակցություն:

Կարդալ ավելին…

 

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ