Աստված օրհնի Հայաստանը. ֆուտբոլասերների արձագանքը Մխիթարյանի գոլին (տեսանյութ, լուսանկարներ)

406

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»:

Վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել երկրորդ կեսում, իսկ հանդիպման վերջնամասում դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ:

Ֆուտբոլասերները էքստազի մեջ են հայտնվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի խփած գնդակից:

Sally ‏@SallyDirani
«Աստված օրհնի Հայաստանը»:

@prominentveins
«Ֆուտբոլի արքա Հենրիխ Մխիթարյանը»:

@YourBoyWaz
«Հայ Մեսսին»:

@shaunnamurphy
«Ապրում եմ այսպիսի պահերի համար, այո, Մխիթարյան»:

kat ‏@soIoteens
«Կիսապաշտպանության արքան»:

@PrinceMkhi
«Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանը»:

@yeezus91
«Հանճարեղ է»:

SirAlexTime
«Wow, պարզապես wow»:

@mikedickson254
«Մխիթարյանին կծել է Իբրահիմովիչը»:

Աղբյուր՝ armsport.am

Մեկնաբանություններ