Ավելի երանելի բան գոյություն չունի

628
happy man

Քրիստոսին հավատալուց հետո, երբ զղջացի իմ գործած մեղքերի համար ու որոշում կայացրեցի հետևել ՆՐԱՆ որպես իմ առաջնորդ, Տեր ու Փրկիչ, այլևս կարիք չունեմ փնտրել ինձ «հանգստացնող» կամ «երջանկություն պարգևող» որևէ այլ աղբյուր, չնայած որ Հիսուսին հավատալը ի սկզբանե, ամենևին էլ չի եղել «երջանկության» հասնելու ճանապարհ:

Հավատացյալներից շատ-շատերը կարող են փաստել, որ անհնար է բառերով լիովին նկարագրել այն ներքին ուրախությունը և խաղաղությունը, այն հագեցվածությունը ու լիությունը, որ մարդ իր մեջ ունի Տիրոջով՝ ամեն ժամանակ, չնայած դժվարություններին և նույնիսկ ծանր տառապանքներին:
Բայց հետո հասկացա, որ իր խոսքում անգամ ասում է Հիսուս. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի: Ով Ինձ հավատում է, — ինչպես Գիրքն է ասում, — նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն». Հովհաննեսի Ավետարան, 7-րդ գլուխ. 37-39 համարներ:

Ի՞նչը կարող է ավելի շատ հանգստություն, խաղաղություն և քաջալերանք պարգևել մարդուն, քան աղոթքը՝ հաղորդակցությունը և անկեղծ շփումը Աստծո, այսինքն իր երկնային ՀՈՐ հետ, ընդ որում իմանալով, որ մի օր դեմ առ դեմ է կանգնելու իր ՀՈՐ առաջ: Կամ ասենք եղբայրներով իրար հետ աղոթելը ու միմյանց կարիքներին հաղորդակից լինելը:

Ավելի երանելի բան գոյություն չունի:

Բաղձում եմ, որ ամեն ժամանակ Տիրոջ հետ քայլեմ, մինչև կյանքիս վերջ ու երբեք չհեռանամ ՆՐԱ ներկայությունից՝ Ո՛Չ մի դեպքում և Ո՛Չ մի պարագայում:

Հայկ Ավետիսյան

Մեկնաբանություններ