Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

994

ՀՀ պաշտպանության նախարարության կայքը գրում է.

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև՝  ռազմաբժշկական ոլորտում Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից ներդրումներ իրականացնելու հնարավոր բարեգործական ծրագրերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջև հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:

mil.am
armtimes.com
amaa.am

Մեկնաբանություններ