Ավետարանչական համերգ-երեկո Գլենդեյլում

680

Լոս Անջելեսի,  մասնավորապես՝ Գլենդեյլի հայ հավատացյալներին հաճելի երեկո է սպասվում՝ մարտի 16-ին քրիստոնյա համայնքի չորս հանրահայտ երգիչներ՝ Սալբի Քելեշյանը, Ժիլբերտ Հովսեփյանը, Հարութ Խաչատրյանը և Արտակ Մկրտչյանը հանդես կգան փառաբանության և երկրպագության համերգային ծրագրով:

Արտակ Մկրտչյանը protestant.am-ի հետ հեռախոսազրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց համերգ-երեկոյի մասին: Երեկոյի համար շարժառիթ է հանդիսացել Ժիլբերտ Հովսեփյանի՝ ավետարանչական համերգով ոչ քրիստոնյա երկրներից մեկում հանդես գալու մտադրությունը: Ժիլբերտն իր տեսիլքում մենակ չմնաց: Ավետարանական եկեղեցիները  Ժիլբերտին հրավիրեցին իրենց համայնքներում այս մտադրության մասին կիսվելու և օժանդակություն ստանալու նպատակով: Այնուհետև հանդիպման գաղափարը վերաճեց համերգային ծրագրով հանդես գալու գաղափարի:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ համերգին կգան ավելի շատ այնպիսի մարդիկ, ովքեր Տիրոջը ճանաչելու և ընդունելու կարիք ունեն: Լինելու է ապաշխարության կոչ: Ըստ էության համերգային երեկոն կունենա հիմնականում ավետարանչական բնույթ, թեև այն օրհնություն կլինի նաև բոլոր հավատացյալների համար:

Արտակ Մկրտչյանը լիահույս է, որ սա կլինի գեղեցիկ նախադեպ հետագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար: «Հայահավաք միջոցառումներն այստեղ հիմնականում ունեն աշխարհիկ, պաշտոնական բնույթ,- ասաց մեր զրուցակիցը: — Այդ պատճառով ցանկալի կլինի որ առաջիկայում հաճախ կազմակերպվեն միջեկեղեցական, միջհարանվանական հավաքներ: Այստեղ դրա հնարավորությունը մեծ է՝ ազատ կարելի է համերգներ կազմակերպել զբոսայգիներում, բացօթյա դահլիճներում»:

Հիշեցնենք, որ համերգը կկայանա 125 S. Louise St. Glendale հասցեում՝ Գլենդեյլի Երիցական եկեղեցու շենքում, մարտի 16-ին, երեկոյան ժամը 7:30-ին:

Protestant.am

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՍիմեոն
Հաջորդ հոդվածըՍիմոն