Արդյոք մենք հոգևորապես պատրա՞ստ ենք առաջիկա օրերին

1785
վազորդ

Վերջին շաբաթների մեջ ես հանդիպել եմ Քրիստոսի մարմնի շատ անդամների, որոնք անցնում են մաքրման ընթացք: Սկզբում ես նկատեցի, որ դա կատարվում է իմ անձնական կյանքում, և այն ծառայողների մոտ, ում համար ես պատասխանատու եմ: Եվ սկսեցի լսել շատերի մասին, ովքեր անցնում են նույնատիպ դժվարությունների միջով, և նրանք զգում են իրենց այնպես, ասես նրանց «մասնատում» են:

Հովհաննես 15.1-2 խոսքում Հիսուսը ասում է.

«Ես եմ ճշմարիտ որթը, և իմ Հայրը մշակն է: Ամեն մի ճյուղ, որ Ինձանում է և պտուղ չի բերում, Նա կտրում է: Եվ ամեն մի ճյուղ, որ պտուղ է բերում, Նա զտում է այն, որ էլ ավելի պտղաբեր լինի»:

Սուրբ Գրության այդ մասի համաձայն, կտրումը պատիժ չէ վատ ճյուղերի համար: Ընդհակառակը, դա այն ճյուղերի համար է, որոնք պտուղ են բերում: Այն ճյուղերը, որոնք պտուղ չեն բերում, կտրվում են ամբողջովին, այդ պահին Այգեպանի խնամքը և ուշադրությունը նախատեսված է այն ճյուղերին, որոնք Նա համարում է պտղաբեր:

Եթե դուք Քրիստոսի մարմնի անդամ եք, և հենց այն մեկը, որ անցնում է այդ պրոցեսով` քաջալերվեք: Հայրը խնամում է ձեր ճյուղերը, որպեսզի նրանք մեծ բերք տան:

Էտումը երկու նպատակ ունի` առողջացնի բույսը և նախապատրաստի նրան բազմացման: Աստված կկտրի ձեր կյանքի լավ բաները, որպեսզի պատրաստի մեզ առողջացման և բազմապատկման:

Դժվար օրեր

Արդյոք մենք հոգևոր լավ վիճակում ենք և պատրաստ ենք այն բանին ինչ մեզ սպասվում է: Աստվածաշնչում Հուդան մեզ մարտահրավեր է նետում այդ հարցերի շուրջ, որը առաջ է եկել բազմապատկման հետ. 1) հավատուրացության, 2) կեղծ ուսուցիչներ, 3) հարձակումներ Տիրոջ անվան համար: Մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում: Հուդայի գիրքը այդ հավատուրացներին անվանում է քամուց քշված, պտղակորույս, աշնանային ծառեր առանց պտուղի, երկու անգամ մեռած, արմատախիլ եղած (խոսք 12): Դատապարտությունը, այլ ոչ թե կտրումն է պատրաստված նրանց համար, ովքեր շատերի հեռացնում են ճշմարտությունից:

Բայց նրանց համար, ովքեր մնում են որթի վրա, խոսք 20-21-ը խրախուսում են.

«Բայց դուք, սիրելիներ, ձեր անձերը ամենասուրբ հավատի համար կառուցեք և Սուրբ Հոգով աղոթելով, դուք ձեզ Աստծո սիրո մեջ պահեցեք` սպասելով մեր Տեր Հիսուս Քրիտոսի ողորմությոնը` հավիտենական կյանքի համար»:

Այս միտքը՝ «կառուցեք ձեր անձերը», ինձ հիշեցնում է մի ժամանակ, երբ ես ֆիթնեսով էի զբաղվում: Այս դժվար օրերում մենք պետք է լինենք լավ ֆիզիկական վիճակում գտնվող մարզիկներ, որոնք աճում են հավատքում, ապրում են աղոթքի կյանք և քայլում են սիրո մեջ:

Արդյոք «մարզված» ենք մենք առաջիկա այդ ժամանակների համար:

Դարձեք օգտակար

Ղուկաս 9:57-62 կարդում ենք, թե ինչպես է Հիսուսը դիմավորում նրան, ով ուզում էր դառնալ Իր աշակերտը: Ինչ-որ մեկը ասաց. «Տեր, ես Քո հետևից կգամ, ուր որ գնաս»: Ի պատասխան Հիսուսը մարտահրավեր է նրան նետում, իսկ հետո ասում է մեկ ուրիշին. «Ինձ հետևիր»: Հիսուսին պատասխանը եղավ. «Տեր, թույլ տուր ինձ նախ գնամ և հորս թաղեմ»: Մյուս մարդը ասում է. «Տեր, Քո հետևից կգամ, միայն թե թույլ տուր ինձ գնամ և իմ ընտանիքին  հրաժեշտ տամ»: Մեզնից շատերը կասեին. «Տեր, ես կգնամ այնտեղ, որտեղ Դու կգնաս, և կանեմ ամեն բան, ինչ Դու կուզես, որ ես անեմ», բայց երբ նա խոսում է մեր սրտերում, մենք արդարացումներ ենք գտնում, թե ինչու չենք կարող դա անել հենց հիմա:

Ինչպիսի՞ն  է Աստծո պատասխանը այդ ենթադրյալ հետևորդներին:

Նա պատասխանեց. «Ոչ մեկը, որ իր ձեռքը մաճի վրա դնելուց հետո, ետ կնայի, Աստծո արքայության համար չէ»:

Որպես երտասարդ քարոզիչ, ես առաջ մտածում էի, որ այս խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հետ են նայում Աստծո թագավորության համար աշխատելիս, և դա նշանակում է, որ նրանք արժանի չենք Աստծո հետ առաջ շարժվելուն: Բայց երբ որ ես լավ ուսումնասիրեցի այն այդ գրության համատեքստում և հասկացա Աստծո սրտի դիրքը մեր նկատմամբ, ես հայտնաբերեցի, որ այս համարը ասում է հետևյալը՝ միայն նրանք, ովքեր կենտրոնացած են Աստծո թագավորության վրա, կարող են լինել պատաստ, կամ գտնվեն ճանապարհորդելու համար համպատասխան կարգավիճակում:

Եթե ես ուզում եմ վազել մարաթոնը, բայց ժամանակ չհատկացնեմ մարաթոնին պատրաստվելուն, ապա ես չեմ լինի համապատասխան կարգավիճակում, և պատրաստ չեմ լինի մրցմանը; Եթե ես ուզում եմ ունենալ ընդունելություն սպորտային մրցմանը, ես պետք է պատրաստ լինեմ ֆիզիկապես և հոգեպես, եթե ուզում եմ հաջողվել:

Որպեսզի լինեմ արժանի ինչ-որ բանին, պետք է անցնեմ պարապմունքների ժամանակահատված: Պատրաստվեք, պարապեք և կենտրոնացեք նպատակի վրա, մենք կարող ենք մեզ լավ կարգավիճակի բերել և պատրաստ լինել հաղթելուն: Ավելին՝ մենք պետք է մեզ նվիրենք դրան`հոգեպես, մտավոր, ֆիզիկապես և զգացմունքային ոլորտում, եթե ցանկանում ենք լինել պատրաստ հոգևոր պայքարին, որը մեզ առաջիկայում սպասվում է:

Մերժելով Աստծո ճշմարտությունը

Շատ բաներ, որ տեղի են ունենում այսօր եկողեցիներում, ինձ հիշեցնում են Իսրայելը, ինչպես նրան նկարագրում է Երեմիան 42-43 գլուխներում: Ժողովուրդը զրկանք է կրում, պատիժ է կրում  այն բանի համար, որ տասնամյակներ մերժում էին Աստծո խոսքը և Նրա ճանապարհները: Մարդիկ եկան Երեմիա մարգարեի մոտ ասելով. «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ, և մեզ համար` այս ամբողջ մնացածների համար աղոթիր քո Տեր Աստծուն, որպեսզի քո Տեր Աստվածը մեզ հայտնի մեր գնալու ճանապարհն ու մեր անելիքը». Երեմիա 42.2-6:

Խնդիրը նրանում է, որ երբ Երեմիան վերադարձավ նրանց մոր Աստծո կողմից խոսքով և նրա հրահանգներով, թե ինչ անեն, նրանք Երեմիային ստախոս անվանեցին՝ ասելով. «Սուտ ես խոսում, քեզ չի ուղարկել մեր Տեր Աստվածը` ասելու դա». Երեմիա 43.2:

Մեզնից քանի՞սն է մեղավոր դրանում նույնպես: Մենք կարող ենք վերապրել Աստծո հետ հանդիպում և պատասխանել Նրան՝ հռչակելով խանդավառությամբ. «Տեր, ես կգնամ այնտեղ, որտեղ Դու ուզում ես, և կանեմ այն, ինչ Դու ուզում ես»: Բայց երբ Աստծո հրահանգները չեն համապատասխանում մեր ցանկություններին, մենք հակառակվում ենք Նրա խոսքին և պնդում ենք, որ դա չի կարող Աստծուց լինել:

Այդպիսին է մեր երկրում շատերի վիճակը: Նրանք ուզում են նույնիսկ փոխել Աստծո ճշմարտությունը: Անգամ կան փորձեր՝ փոխելու Աստծո տեսակետը ամունության վերաբերյալ: Ովքեր հակառակվում են այդ փորձերին, մեղադրվում են ատելության և ֆանատիզմի մեջ:

Ոչ, մեզ ատելությունը չի առաջնորդում, այլ սերը: Մենք հասկանում ենք, որ Աստծո ճշմարտության մերժումը բերում է մահ և ավերածություն: Մեր սրտերում այս է` ազատել բոլորին այդ ճակատագրից:

Ճշմարտությունը սիրողները Խոսքը կատարողներն են

Այս օրերում, երբ աճում է հավատուրացությունը և կեղծ ուսուցումները, նրանց, ովքեր սիրում են Աստծո ճշմարտությունը, չեն սիրի նրա համար, որ նրանք խոսում են Աստծո ճշմարտությունը: Բայց դա չի կանգնեցնի մեզ Աստծո թագավորության համար աշխատելուց, ինչին և մենք կանչված ենք, ասել Նրա խոսքը և կիսվել Նրա սիրով: Այն, ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատում, չի կարող մեզ զրկել քաջությունից, որ մենք հեռանանք մեր սուրբ հավաքույթներ և հեռանանք աշխարհից, որն այդպես հուսահատ պետք է տեսնի մեր լույսը:

վազորդ

Ես հասկանում եմ, դա հուսահատություն է, որ փորձում է ուժասպառ անել մեզ: Երբեմն, երբ ես նայում եմ այն ամենին, ինչ կատարվում է շուրջս, ես չեմ կարողանում դրան հավատալ: Այն բաները, որոնք անհավանական էին 20 տարի առաջ, հիմա` նորմալ երևույթ է: Դա իրական է եկեղեցու համար, և մեր շրջապատի մշակույթի մասին: Տեսնելով այդ բաները, մեր սրտերը կարող են հուսահատվել, և դժվար կլինի առաջ շարժվել:

Բայց այս դժվար րոպեներին մեր պատրասվածությունը և մարզվածությունը «մտնում են խաղի մեջ»: Կորնթացիներին ուղղված երկրորդ թղթի 2.14-ում ասվում է.

«Արդ գոհություն Աստծուն, որ միշտ մեզ հաղթության է առաջնորդում Քրիստոսում և Իր գիտության բույրը մեր միջոցով հայտնում է ամեն տեղ»:

Աստված միշտ կտանի Իր ժողովրդին հաղթանակի և ցնծության Քրիստոսի մեջ:

Իրական չենպիոնեերը հասկանում են, որ կլինեն պահեր, երբ դուք կզգաք, որ այլևս չեք կարողանում առաջ գնալ: Բայց դրանք կլինեն ճեղքման պահեր: Այդ պահերին մեր ամբողջ պատրաստվածությունը և պարապմունքները փոխհատուցում են` այդ պահերին, եթե նույնիսկ մենք զգում ենք, որ արդեն ուժ չունենք, մենք կարող ենք ճեղքել և առաջ շարժվել:

Իմ անունը Դուգլաս է, որ նշանակում է «ճշմարտություն փնտրող» կամ «լույս փնտրող»: Դա միշտ չէ, որ համապատասխանում է իմ կյանքին, բայց շնորհակալություն Աստծուն, ով փրկեց ինձ և դարձրեց Իր ճշմարտությունը փնտրող: Հիմա ես ուզում եմ փնտրել ճշմարտությունը, եթե նույնիսկ դա ցավ է պատճառում, եթե նույնիսկ դա ժամանակակից չէ: Ինչպես մենք ասում ենք ֆիթնեսի լեզվով՝ «առանց ցավի հաղթանակ չկա»: Կարևոր չէ դա ինչ գին ունի, ես ուզում եմ լինել արժանի և պատրաստ Աստծո թագավորության համար:

Տարածելով Նրա բույրը

Գոհաբանական աղոթք

Եկեղեցի, մենք պետք է լինենք ամբողջովին պատրաստ` մեր միտքը, զգացմունքները և կամքը: Մենք պետք է ամբողջովին տարված լինենք, մենք պետք է առաջ նայենք ու պատրասվենք աշխատանքին և հավաքենք հունձքը: Եկենք թողնենք ամեն բան, ինչ մեզ շողում է: Եկեք թողնենք ամեն հիասթափություն»: Ոչ երկմտանքին և կասկածին:

Բ Կորնթացիս 2.14-ում ասվում է, որ Նա տանում է մեզ հաղթանակի, որպեսզի մենք տարածենք Նրա բույրը: Դա ինձ հիշեցնում է ժամանակ, երբ մենք Լիզայի հետ նոր էինք ամուսնացել: Ես կեսգիշերին մտա լոգարան: Ես մթության մեջ վախեցա անծանոթ ձայնից… Ի՞նչ է սա…

Սկզբում դա վախեցրեց ինձ, ես շատ տարիներ անուսնացած չէի, ես սովոր չէի այդպիսի ձայների: Դա օդը թարմացնող ավտոմատ սարք էր, իր բույրը մթության մեջ տարածող, այն տեղադրմած էր այնտեղ, որտեղ հաճախ էր օդը աղտոտվում:

Այդպիսին են Աստծո ծրագրերը Իր ժողովրդի համար, որ մենք լինենք օդը թարմացնողներ, տարածելու մթության մեջ Իր բույրը, գարշահոտ աշխարհում: Երբ մենք ժամանակ ենք անցկացնում Նրա հետ, մենք բերում ենք Նրա ներկայությունը, որտեղ որ գնանք: Մեզնում պետք է լինի ինչ-որ բան, որը մեկ այլ տեսք ունի և այլ կերպ է բուրում, որ այլ մարդիկ չեն կարողանա չտեսնել, նույնիսկ եթե չհասկանան ինչ է դա:

Մեծ բերք

Եթե դուք անցնում եք էտման բարդ ժամանակներ, քաջացեք: Պատրաստվեք առաջիկա օրերին, լինելով Հիսուսի մեջ, Որթի վրա, վստահեք Աստծուն, որպեսզի Նա պատրաստի ձեզ մեծ բազմապատկման և բերքի: Խնդիրների և դժբախտությունների մեջ, դավաճանությունների և կեղծ ուսուցունմերի մեջ, Աստված ասում է մեզ, որպեսզի մեր պտուղը հավետ մնա:

Աստծո խոստումները ճշմարիտ են, և Նա հավատարիմ է՝ դրանք կատարելու:  Եղեք մարդիկ, ովքեր ինձ հետ կաղոթեն այս աղոթքով. «Էտիր ինձ, Տեր: Օգնիր ինձ լինել օգտակար Քո թագավորության համար: Օգնիր ինձ լինել ամբողջովին պատրաստ, ամբողջովին նվիրված և կենտրոնացած, որպեսզի ես պատրաստ լինեմ մեծ հունձքին, որը սպասվում է`ամենամեծ հունձքին, որը մենք երբևէ գիտենք»:

Աղբյուրը՝ charismamag.com
Թարգմանեց Անուշ Գալոյանը

Մեկնաբանություններ