«Արթնություն»․ քրիստոնեական մեծ համաժողով Հոլանդիայում

273

Վաղը մեր երիտասարդներով կմիանանք Հոլանդիայի Բիդդինգհաուզեն բնակավայրի հարակից տարածքում այսօր մեկնարկված աշխարհի ամենամեծ Քրիստոնեական համագումարին. գրում է երիտասարդ հրապարակախոս Էդգար Վահանյանը։

«Արթնություն» խորագիրը կրող համահոլանդական համաժողովին կմասնակցեն ավելի քան 62.000 հավատացյալներ Հոլլանդիայի գրեթե բոլոր հարանվանություններից ու բնակավայրերից:

Այս ամենամյա կոնֆերանսը տևում է 5 օր, դեռ մեկ տարի առաջ պետք է ընտանիքները (եկեղեցիները) գրանցվեին, որպեսզի իրենց վրանները խփելու համար տեղ ունենան:

Այս օրերին այն կարծես վերածվում է մի փոքրիկ երկնային քաղաքի, որտեղ 24 ժամյա ծառայություններ, երկրպագություն ու աղոթք է ընթանում, ամբողջ աշխարհից քրիստոնյաներ են գալիս ականատեսը լինելու եվ ճաշակելու համագումարում տիրող աստվածային սիրո ու շնորհի հրաշալի ներկայությունը…

Այստեղ մեկտեղ են հավաքվում նաև բոլոր քրիստոնյա ոստիկանները, բժիշկները, տարբեր մասնագիտության տեր մարդիկ գտնում ու ծանոթանում են իրար հետ, փոխանցում իրենց փորձառությունները։ Աստվածաշնչյան լույսի տակ քննարկում են աշխարհում` իրենց երկրում ու հասարակության մեջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։

Հատուկ թաղամասերում, ընթանում են մանկական ու երիտասարդական ծրագրեր, հատուկ սեմինարներ երիտասարդաց եվ մանկական ծառայության առաջնորդների համար:

Հ. Գ. Նիդերլանդները դասվում է այն սակավ երկրների շարքին, որտեղ Հոգեգալստյան օրերը պաշտոնապես համարվում են ոչ աշխատանքային։
Ըստ վիճակագրության` Հոլանդիան համարվում է Եվրոպայի ամենաշատ քրիստոնեական միսիսոներական կազմակերպություններ ունեցող երկիրը` այն շուրջ 5 000 միսիոներ ունի 160-ից ավել երկրներում:

2017-2018 թվականներին Հոլանդիայում մեկ միլիոնից ավելի արաբերեն Աստվածաշունչ է տպագրվել եվ բաժանվել ինչպես եվրոպական այնպես էլ արաբական երկրներում….

Էդգար Վահանյան

Մեկնաբանություններ