«Բառնաբաս» հիմնադրամը պահանջում է ճանաչել քրիստոնյաների ցեղասպանությունը

218

«Բառնաբաս» բարեգործական հիմնադրամը հանրագիր է ստեղծել`պահանջելով ճանաչել քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը:

Հանրագրի հեղինակները ՄԱԿ-ին և բոլոր երկրների կառավարություններին կոչ են անում «Իսլամական պետություն» խմբավորման հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն և բոլոր միջոցները ձեռք առնել աջակցելու և օգնելու այդ վայրագ հանցագործություններից տուժածներին: Հանրագիրը կարելի է ստորագրել հիմնադրամի միջազգային կայքում:

Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին բանաձև է ընդունել, համաձայն որի «Իսլամական պետություն» խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում:

Մեկնաբանություններ