Բիլլի Գրեհեմ. Փրկչի միայնությունը

190
Billy Graham

Հազարավոր մարդիկ խմբվում էին Նրա շուրջ: Մեծ ուրախություն էր ամենուր զատկի տոնին, բայց Հիսուսը «մարդկանցից անարգվեց ու երեսից թողնվեց, վշտերի տեր ու ցավերի տեղյակ եղավ, երես թեքելու մարդու պես եղավ, անարգվեց ու նրան չհարգեցինք:

Իրոք Նա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերն Իր վրա առավ: Մենք Նրան վիրավորված, Աստծուց պատժված ու չարիքի հանդիպած համարեցինք: Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց ու մեր անօրենությունների համար ծեծվեց: Մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, ու Նրա վերքերով մենք բժշկվեցինք: Ամենքս ոչխարների պես մոլորվեցինք: Ամեն մեկս իր ճամփան դարձավ: Տերը մեր ամենքի անօրենությունը Նրա վրա դրեց» (Եսայի 53.3-6):

Հիսուսը մենակ էր: Նա եկավ յուրայիններին, և յուրայիններն Իրեն չընդունեցին: «Բայց այս ամեն բաները եղան, որպեսզի կատարվեն մարգարեների գրքերը: Այն ժամանակ բոլոր աշակերտները Նրան թողեցին ու փախան» (Մատթեոս 26.56): Բազմությունը, որը քիչ առաջ աղաղակել էլ «Օվսաննա», այդժամ աղաղակում էր. «Խաչիր Նրան, խաչիր Նրան»: Նույնիսկ Իրեն հավատարիմ տասներկուսն էին թողել:
Եվ վերջապես մենք լսում ենք, թե ինչպես է Նա աղաղակում. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր» (Մարկոս 15.34):

Նա ոչ միայն լքվել էր Իր ընկերների կողմից, այլև այժմ՝ այդ հուսահատ և միայնակ ժամին, Նա, քանի որ կրել էր մեր մեղքերը խաչի վրա Իր մարմնում, լքվել էր նաև Աստծո կողմից: Հիսուսն իմ և քո համար համբերությամբ տանում էր դժոխքի տառապանքն ու դատաստանը:

Ըստ էության դժոխքը, բաժանում է Աստծուց: Դժոխքն ամենամիայնակ վայրն է տիեզերքում: Հիսուսը տանջվեց ու չարչարվեց քեզ համար, քո փոխարեն: Այժմ Աստված ասում է՝ դարձի եկ, հավատա Քրիստոսին և երբեք չես ճանաչի դժոխքի վիշտը, միայնությունն ու տառապանքը:

«Ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմեացիս 10.13):

Գտե՛ք ձեր խաղաղությունն Աստծո հետ այսօր:

ԱՂՈԹՔ. Ով Աստված, ես մեղավոր եմ, ներիր իմ մեղքերը, ես հոժար եմ հրաժարվել իմ մեղքերից: Ընդունում եմ Քրիստոսին որպես Փրկիչ, դավանում Նրան որպես Տեր, ցանկանում եմ հետևել և ծառայել Նրան և Նրա եկեղեցու անդամներին: Քրիստոսի անունով: Ամեն:

Բիլլի Գրեհեմ

Մեկնաբանություններ