Բլոգերի 10 պատվիրանները

628

Բրիտանացի ավետարանիչները գրել են բլոգերի 10 պատվիրանները:

Կանոնների այս հավաքածոն ներկայացվել է Ավետարանչական միավորման համաժողովում՝ կազմակերպություն, որը միավորում է բազմաթիվ հարանվանություններ և ներկայացնում է Մեծ Բրիտանիայի միլիոնից ավել հավատացյալների:

Բլոգերի 10 պատվիրանները սրանք են.

  • Բլոգդ քեզնից բարձր մի՛ դասիր:
  • Բլոգիցդ կուռք մի՛ սարքիր:
  • Մի՛ չարաշահիր կեղծանունդ՝ այն մեղքին ծառայեցնելով:
  • Հիշի՛ր շաբաթ օրը, շաբաթվա մի օրը անց կացրու առանց բլոգի:
  • Պատվի՛ր մյուս բլոգերներին քեզնից առավել և նրանց սխալներին մեծ ուշադրություն մի՛ դարձրու:
  • Մի՛ սպանիր ուրիշի պատիվը, հեղինակությունն ու զգացմունքները:
  • Մի՛ շնանար համացանցում:
  • Մի գողացիր ուրիշի նյութերը:
  • Մյուս բլոգերների վրա սուտ վկայություն մի՛ արա:
  • Մի՛ ցանկացիր մյուս բլոգերի ռեյտինգը:

Աղբյուրը՝ www.invictory.com

Մեկնաբանություններ