«Նոր սերունդ» եկեղեցու հատուկ հյուրն է Բրայան Լոնգը

1139

Բրայան Լոնգը ծառայողական այցով կժամանի Հայաստան և ուրբաթ օրը՝ հունիսի 1-ին կծառայի Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում, ժամը 18:00-ին:

Բրայան Լոնգը  ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի  Կալիֆորնիա նահանգի Կոալինգա քաղաքում: 1984 թվականին Աստծուն անձնապես ճանաչելուց հետո դարձել է միսիոներ և մեկնել Հարավային Աֆրիկա: Վերջին 12 տարիների ընթացքում որպես հովիվ ծառայել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նայսնա քաղաքի «Island Church» եկեղեցում:

Այժմ նա ճամփորդում է տարբեր երկրներով մեկ՝ Ավետարանի խոսքը քարոզելով և կատարելով մարգարեական ու բժշկական պարգրներով ծառայություններ, իր սրտում տանելով Արթնության խոսքը և մեծ ցանկություն, որպեսզի մարդիկ ճաշակեն Աստծո անսահման ու վերափոխող սերը:

«Նոր սերունդ» եկեղեցին բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու Բրայան Լոնգի ծառայությանը:

Աղբյուրը՝ newgeneration.am

Մեկնաբանություններ