Գաղափարների գեներատորը

540
idea_bulb

Հովվի օգնականը գալիս է հովվի մոտ.

— Հովիվ, մարդիկ փախչում են եկեղեցուց, ի՞նչ անենք:

— Համոզված եմ, որ եթե փառաբանության խմբում միայն պրոֆեսիոնալ երաժիշտներ ընդգրկենք, ոչ ոք չի հեռանա:

Այդպես էլ անում են: Մի ամիս հետո.

— Հովիվ, մարդիկ շարունակում են հեռանալ: Եկեղեցու կեսը հեռացել է: Ի՞նչ անենք:

— Հարկավոր է ալֆա-կուրսեր կազմակերպել, կերակրել մարդկանց, Խոսքը կարդալ:

Այդպես էլ անում են: Մի ամիս հետո.

— Հովիվ, մարդիկ շարունակում են փախչել: Միայն լիդերներն են մնացել:

— Կկիրառենք քրիստոնյա աշխարհի վերջին նորությունը` կկազմակերպենք բջջային եկեղեցի ըստ Նեյբուրի: Մի ամիս հետո մեր եկեղեցին կկրկնապատվի:

Spear_3621Մի ամիս հետո.

— Հովիվ, բոլորը փախան, միայն ես եմ մնացել:

— Ափսո՛ս, իսկ ես դեռ այնքա՜ն գաղափարներ ունեի…

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՀակոբոս 3։16
Հաջորդ հոդվածըԵրբեմն...