Գիտնականները պարզել են, թե երբ է ձևավորվում երեխայի ինքնագնահատականը

403
think

Արտահայտված ինքնագնահատական, ինչպիսին մեծահասակների մոտ է, երեխաները ձևավորում են հինգ տարեկանում, հավաստում են Վաշինգտոնի համալսարանի հոգեբանները: Հիմնականում այդ ինքնագնահատականը կայուն է մնում ողջ կյանքի ընթացքում:

Ուսումնասիրությունն իրականացնելու համար մասնագետները հատուկ մեթոդ են մշակել, որը թույլ է տվել պարզել դեռևս կարդալ չկարողացող փոքրիկների ինքնագնահատականը:

Փորձի ընթացքում 234 փոքրիկների առաջարկել են իրենց հետ կապ ունեցող երևույթները գնահատել «լավ» կամ «վատ»: Միաժամանակ, փոքրիկներին մոնիտորով ցուցադրվել են անծանոթ դրոշներ, որոնց մի մասը պայմանականորեն կոչվել է «իրենցը», մյուս մասը՝ ոչ:  Պարզվել է, որ բարձր ինքնագնահատական ունեցողներն առավել հաճախ են նախապատվությունը տվել «իրենցը» համարվող դրոշներին: Միաժամանակ, այս երեխաներն առավել հաճախ են դրական որակումներ տվել իրենց կարողություններին:

Ինքնագնահատականը զգալի դեր ունի սոցիալական կապերի հաստատման գործում: Ուստի ուսումնասիրությունն ընդգծում է վաղ մանկության շրջանում ձեռք բերված փորձի կարևորությունը յուրաքանչյուր անհատի հետագա կյանքում, նշում են գիտնականները՝ խորհուրդ տալով ծնողներին հնարավորինս խրախուսել դրական ինքնագնահատականի ձևավորումը փոքրիկների մոտ և խուսափել երեխաների ինքնասիրությունը ոտնահարող որակումներից:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ