Գիտնականները վստահ են, որ Ադամը և Եվան գոյություն են ունեցել

207

ԴՆԹ փորձաքննության ժամանակակից մեթոդները հաստատում են աստվածաշնչյան Եվայի և Ադամի գոյության փաստը:

Այս մասին ասված է «Պատասխանները Ծննդոց գրքում են» (Answers in Genesis) աշխատության մեջ, որի հեղինակը մոլեկուլյար կենսաբան և գենետիկայի դոկտոր Ջորջիա Պարդոմն է:

Իր աշխատանքում գիտնականը ներկայացնում է սուրբ գրքում նկարագրվող իրադարձությունների ապացույցներ:

«Կան լուրջ գիտական ապացույցներ, որ Աստված ստեղծել է մարդկային առաջին զույգին»,- գրում է Պարդոմը:

Նա հիմնվում է Նաթանիել Ջոնսոնի ուսումնասիրությունների վրա, ով հետազոտել է միտոխոնդրիալ ԴՆԹ-ն: Նա պարզել է, որ բոլոր մարդկանց նախամայրն ապրել է մի քանի հազար տարի առաջ, այսինքն` աստվածաշնչյան ժամանակներում: Նա միաժամանակ հերքել է էվոլյուցիայի տեսության ժամանակային սահմանները, քանի որ նման ահռելի ժամանակահատվածում մեր գենետիկ բազմազանությունն առավել լայն կդառնար:

 

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ