Գիտության ծնունդը — Եզրակացություն

1878

Այս խիստ համառոտ քննարկումով ջանացինք նպաստել փաստարկմանը, որ արդի գիտության և գիտական մեթոդի ծննդի ու զարգացման գործում էական և հիմնական կարևորության անփոխարինելի դեր է խաղացել Միակ Արարիչ Աստծո քրիստոնեական ընկալումը.

Աստված, որ տիեզերքի գոյության և նրանում տիրող կարգուկանոնի Հեղինակն է, և որ Իր Մարդեղության շնորհիվ հասանելի ու ճանաչելի է դարձել մարդու համար։ Գիտությունը ծնվել է որպես Քրիստոնեական Աստվածաբանության «աղախին». հասկանալու համար Աստծո գործերը, հարկավոր է բանականորեն բացատրել դրանք։ Հենց այս ծիրի մեջ էին ընկալում իրենց աշխատանքը նրանք, ովքեր մասնակցեցին Տասնվեցերորդ և Տասնյոթերորդ դարերի մեծամեծ հայտնագործություններին. իրենք իրենց ընկալում էին իբրև բարեպաշտ քրիստոնյաներ, ովքեր ճանապարհ էին ընկնում Աստծո արարչության գաղտնիքների գիրքը ընթեցրելու համար։

Այս և հարակից բազմաթիվ ա՛յլ հարցեր ևս խորապես քննարկվում են Ֆրանչեսկո Անյոլիի երկու աշխատություններում, որոնց հայերեն ամբողջական թարգմանությունները հրատարակված են մեր կայքում և կարող են անվճար ընթերցվել բոլորի կողմից, հետևյալ հղումներով. «Ինչու չենք կարող լինել աթեիստ» և «Հետաքննություն Քրիստոնեության մասին»։ Ցանկացողները կարող են հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջին. «Գիտություն և Հավատք»։

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ