Գիտության ծնունդը — Նախաբան (մաս 1)

212

Քիմիայի ոլորտում գրանցած իր նշանավոր հաջողությունների համար Նոբելյան մրցանակի արժանացած Մելվին Քալվինը (1911-1997) կասկածներ չուներ այս հարցի վերաբերյալ.

«Տիեզերքում տիրող կարգուկանոնի շուրջ ձևացած համոզմունքի ծագումը որոնելիս, ինձ թվում է, որ այն սկիզբ է առնում երկու հազար կամ երեք հազար տարի առաջ բացահայտված մի հիմնական գաղափարից, […] այն է, որ տիեզերքը կառավարվում է մեկ միակ Աստծո կողմից և ո՛չ թե արտադրանքն է բազմաթիվ աստվածությունների քմահաճույքի, որոնցից յուրաքանչյուրը կառավարում էր իր յուրահատուկ ոլորտը իրեն բնորոշ կանոնների համաձայն։ Սույն միաստվածյան աշխարհայացքն, իմ կարծիքով, արդի գիտության պատմական հիմքն է»(1)։

Ինչպես ցույց կտանք քիչ անց, Քալվինը լիովին իրավացի էր. թեիստական, հատկապես՝ քրիստոնեական աշխարհայացքն է, որ գտնվում է գիտական աշխարհի ծննդյան հիմքում։ Հարկավոր չէ մոռանալ, որ գիտությանն ուղղված ամենահին ու մեծագույն գովասանքը գտնվում է ինքնին Աստվածաշնչում, ուր մարդիկ քաջալերվում են ձեռքբերելու «իմ ուսուցումները և ո՛չ թե արծաթ. գիտություն, քան թե ընտիր ոսկի։ Որովհետև գիտությունն առավել հարգի է, քան գոհարները, և ոչ մի թանկարժեք բան հավասար չէ նրան» (Առկ 8, 10-11)։ Եվ ասվում է նաև, որ «գիտության սկիզբը ուսանելու ցանկությունն է, ուսանելու հանդեպ հոգածությունը սեր է» (Իմս 6, 18)։

Շարունակելի …

Մեկնաբանություններ