Գիտությունը չի ծնվել Իսլամական քաղաքակրթության մոտ

388

Հարվարդի գիտությունների պատմագետ Սըր Ալֆրեդ Ն. Ուայթհիդն (1861-1947) իր ընթերցողների ուշադրությունը հրավիրում էր այն փաստի վրա, որ մյուս կրոններում ներկայացվող աստվածությունների պատկերները, հատկապես՝ Ասիայում, չափազանց անանձնական (իմպերսոնալ) կամ անբանական (իռացիոնալ) էին և շարունակում են այդպիսին լինել։

Մի բան, որը չի կարող նպաստել գիտության զարգացմանը, որովհետև այդպիսի դեպքում «բացակայում է այն վստահությունը, որը մարդուն գալիս է մի անձնավորված էակի իմացական բանականության գաղափարից»(13)։

Ուսումնասիրողները հաստատում են, որ սոսկ պատահականություն չէ, որ գիտական մեթոդը չի ծնվել իսլամական քաղաքակրթության մոտ։ «Ալլահը» չի ներկայացվում որպես արդար արարիչ, այլ՝ ընկալվում է իբրև մի «աստված», որ աշխարհում գործում է այնպես, ինչպես ինքը հարմար է նկատում, ամբողջովին քմահաճ կերպով։ Այս ընկալումը ծնունդ է տվել իսլամական մի շարժման, որի ներկայացուցիչներն իբրև Ալլահի դեմ անարգանք են համարում բնական օրենքներ սահմանելու փորձերից յուրաքանչյուրը, որովհետև այդպիսով իբր սահմաններ են դրվում Ալլահի ազատ գործունեության դիմաց։

Հունական մշակույթը բազմաթիվ դարեր շարունակ մեծապես կենսունակ մնաց իսլամական մտածողության ներսում, և իրենց իսկ՝ մահմեդականների կողմից հունական մտածողությունը, հատկապես՝ Արիստոտելի աշխատությունները, նկատվեցին իբրև սրբազան գրություններ, որոնց հարկավոր էր հավատալ, ո՛չ թե՝ ուսումնասիրել(14)։ Մինչև իսկ իսլամական աշխարհի ամենաականավոր փիլիսոփաներից մեկը՝ Ավերրոեն (Աբու Ի-Ուալըդ Մուհամմադ իբն Ահմադ Ռուշդ, 1126-1198), իր հետևորդների հետ միասին դարձավ անողոք ու քարացած արիստոտելական, անտեղիտալի կերպով հռչակելով հունական տեսությունների անսխալականությունը։ Հասնում էր մինչև իսկ պնդելու, որ եթե մի դիտարկում անհաշտ է արիստոտելական տեսությունների հետ, ուրեմն խոսքն անկասկած ինչ որ մի խաբկանքի մասին է (այսինքն, գիտական մեթոդի ճիշտ հակառակ դիրքորոշումը)։

Չափազանց մասնագիտական մի քանի ոլորտներում գրանցած բացահայտումներից բացի, – ինչպես, օրինակի համար, աստղադիտումների ու բժշկության ոլորտում, ուր անհրաժեշտ չէր տեսական ընդհանուր հիմքեր ունենալը, – գիտական հիշարժան ոչ մի զարգացում չենք կարող հիշել իսլամական աշխարհում։

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ