Գիտությունը չի ծնվել Հեռավոր Արևելքում

252

Մյուս կրոնները, որոնք չեն ծնվել հրեականությունից (ինչպես Իսլամը), ընդհանրապես չեն ենթադրում տիեզերքի արարչությունը. նրանց մտահամակարգում տիեզերքը հավիտենական է, և չնայած այն բանին, որ ենթակա է պարբերաշրջանների, դա տեղի է ունենում առանց որևէ սկզբունքի կամ նպատակի։

Ինչպես նաև, – և սա ամենակարևորն է, – քանի որ երբևէ չի ստեղծվել, չունի մի արարիչ։ Նրանք, ովքեր մեկնում են կրոնական նմանատիպ նախադրյալներից, իմաստությանը հասնում են միստիկ խորհրդածությունների (մեդիտացիա) ևբնազդային զգացողությունների միջոցով, որոնք առիթներ չեն ստեղծում մտքի գործածումը հրահանգելու համար։

Փիլիսոփա Բերթրան Ռասսըլը (1872-1970) զարմանքով էր նշում, որ Չինաստանում լիովին բացակայում են գիտության հետքերը(15), բայց չինացի մտավորականների համար տիեզերքը պարզապես կա և միշտ եղել է, և ոչ մի կարիք չկա բանական օրենքներ ենթադրելու։ Հետևաբար, հազարամյակների ընթացքում, հնդկա-չինական աշխարհամասի հոգևոր ու մտավորական գործիչները փնտրել են «լուսավորումներ» (իլլումինացիա), ո՛չ թե՝բացատրություններ։

Անգլիացի բիոքիմիկոս և գիտության պատմաբան Ջոզեֆ Նիդհամը (1900-1995), որն իր մասնագիտական գործունեության մեծ մասը նվիրել է չինական տեխնոլոգիաների պատմության ուսումնասիրման գործին, հայտնում է, որ չինացիները Տասնութերորդ դարում մերժել էին բնական պարզ օրենքների կողմից կառավարվող տիեզերքի գաղափարը. օրենքներ, որոնք մարդկանց կողմից քննելի և մարդկանց համար հասկանալի նկարագիր ունեն (այդ գաղափարը Չինաստան էր տարվել կաթողիկե միսիոներների կողմից)։ Նիդհամի վկայությամբ, նրանց մշակույթը պարզապես անընդունակ էր ընկալելու այդ գաղափարը։ Անգլիացի պատմաբանը վերջում եզրակացնում է, որ Չինաստանում գիտության զարգացմանը խոչընդոտում էին նրանց ոչ-քրիստոնեական կրոնն ու փիլիսոփայությունը. «Նրանց մոտ երբեք չէր զարգացել գաղափարը մի երկնային և աստվածային օրենսդրի, որը օրենքներ է կարգում ոչ-մարդկային Բնության համար։ Նրանց կարծիքն այն էր, թե բնության մեջ տիրող կարգուկանոնը հաստատված չէր անձնավորված բանական մի էակի կողմից»(16)։

Աղբյուր՝ mashtoz.org

Մեկնաբանություններ