Գտնվել է այն լուծումը, թե ինչպես ունենալ դաստիարակված երեխաներ

464
happy

Երեխաները մեր կյանքի շարունակությունն են:

Նրանք ծնվում են, ինչպես մաքուր սպիտակ թուղթ: Ինչ նրանց վրա գրես, այն էլ հետագայում կկարդացվի նրանց վարքերի մեջ: Ասել է մանկան հոգեբան Ա.Ադլերը:

Ըստ նրա տեսության, երեխաների վարքագծի, նրանց էության մեջ կանբնական սխալներ, բայց դա կազմում է նրանց վարքի միայն 12%-ը, իսկ69%-ը նրանք ձեռք են բերում ծնողներից, հասարկության ազդեցությունը նրանց վրա ընդհամենը 18.5%-ն է:

Ամենամեծ ազդեցությունը նրանց վրա թողնում է այն ընտանիքը, որտեղ նրանք մեծանում են, և այդ ազդեցության և ճիշտ դաստիարակությանշնորհիվ երեխայի միջից հեռացնում է սխալները, և ամենակարևորը երեխան արդեն չի լինում խոցելի հասարակության մեջ, նրան գրեթե դժվար է վերադաստիարակել:

Իսկ լավ դաստիարակված երեխան իր տեսակով ուժեղ է արդեն, և այդ դեպքում նա բավականին կայուն է, գիտի տարբերել ճիշտը սխալից ու հենց նա կթողնի հասարկության վրա դրական ազդեցություն:

Հասարկությունը կարողանում է ազդել՝ դաստիարակել միայն այն երեխաներին, ովքեր չեն դաստիարակվել ընտանիքում կամ էլ ունեցել են սխալ վարքագծով ծնողներ: Հենց այս երեխաներն են խոցելի դառնում հասարակության կողմից, – ասել է հոգեբան Անդրե Թեոդորը:

Անգղի բնից հազվադեպ է բազե թռչում: Սքոթ

Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում ենիրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը: Դեմոկրիտ

Նա, ով իր որդուն օգտակար ոչինչ չի պատվաստում, սնում է գողի: Թոմաս Ֆուլեր

Դաստիարակությունն անհեթեթություն կլինի, եթե այն բազմակողմանիորեն չհարստացնես սեփական կենսափորձով: Թելման

Ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում. մեկը նրան տալիս ենծնողները` հաղորդելով իրենց կենսափորձը, մյուսն` ավելի կարևորը, նա ինքն է ստանում: Թելման

Ախ լուսավորյալ մայր, մեծ է քո ազդեցությունը հրեշտականման երեխայի վրա…: Ռ. Պատկանյան

Կրթիր երեխային իր ճամփան սկսած ժամանակ, որ իր ծերության ժամանակ էլ դրանից չխոտորվի: Աստվածաշունչ

Մարդու մանկությունից դրված սկզբունքները նման են մատաղ ծառի կեղևին փորագրված տառերին, որոնք աճում են, ծավալվում նրա հետ,կազմում նրա անպատմելի կյանքի մի մասը: Վ. Հյուգո

Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել միայն: Մ. Գորկի

Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ հիշում են արարքը: Եթե մեկ ժամ շարունակ երեխայի գլխին դասախոսություն կարդաս և հետո նրա աչքի առաջ քիթդ փորես, ապա նա կիհիշի ձեր արարքը և ոչ թե ձեր դասախոսությունը: Արմեն Ջիգարխանյան

Երեխայի ճիշտ դաստիարակությունից կախված է ողջ երկրի  բարեկեցությունը: Ջոն Լոք

Պետք չէ դաստիարակել երեխաներին, այլ պետք է դաստիարակել ծնողներին և երեխաները կլինեն դաստիարակված: Հրեական ասացվածք

Հետևեք ձեզ, ձեր վարքին հարգելի  ծնողներ, հետևած կլինեք ձեր երեխանեիրն …

Աղբյուր՝ yerevanstyle.com

Մեկնաբանություններ