Աստված որոշում և պատասխանում է Իր ժամանակին. Դեյվիդ Վիլքերսոն

2418
David Wilkerson

Երբ մենք կասկածում ենք աղոթքի զորությանը, մենք կորցնում ենք այն:

Սատանան փորձում է խլել մեզանից աղոթքի արդյունավետության հույսը: Սատանան ուզում է մեզ մոլորեցնել ստի և ավելորդ վախերի միջոցով:

Չնայած որ Հովսեփի մահվան լուրը սուտ էր, Հակոբը հուսահատության մեջ ընկավ՝ լսելով այդ: Հովսեփը կենդանի էր և ծաղկում էր այն ժամանակ, երբ իր հայրը սգում էր՝ հավատալով ստին:

Անհավատությունից առաջ եկած վախը կողոպտում է հավատացյալներին՝ խլելով ուրախությունն ու Աստծո նկատմամբ վստահությունը:

Աստված չի լսում բոլոր աղոթքները:

Նա լսում է միայն հավատքով արված աղոթքները: Աղոթքը մեր միակ զենքն է թշնամու դեմ և այն պետք է օգտագործվի վստահությամբ: Հակառակ դեպքում՝ մենք այլ պաշտպանություն չունենք սատանայական ստից:

Չտեսնելով պատասխանի նախանշաններ՝ մենք կարծում ենք, թե Աստված մեզ չի լսել: Բայց վստահ եղե՛ք, որ ինչքան ավելի երկար ժամանակով է հետաձգվում պատասխանը, այնքան ավելի կատարյալ է լինելու ավարտը: Ավելին, որքան ուժեղ է լռությունը, այնքան ավելի բարձրաձայն է պատասխանը:

Մեր անհամբերությունն ապացույցն է այն բանի, որ մենք շատ բան չէինք սպասում աղոթքից:

Մենք դուրս ենք գալիս աղոթքի ներքին սենյակից՝ պատրաստ գնալու մեր ճանապարհով: Մենք անգամ խիստ հանկարծակիի կգայինք, եթե Աստված մեզ պատասխաներ:

Աբրահամն աղոթում էր երեխայի համար, և Աստված պատասխանեց նրան: Բայց քանի՞ տարի անցավ, մինչև որ նա գրկեց երեխային իր ձեռքերի մեջ:

Ամեն հավատքով արված աղոթք լսվում է հենց աղոթքի պահին: Բայց Աստված որոշում և պատասխանում է Իր ժամանակին: Այնուամենայնիվ, Նա սպասում է, որ դեռ չստացած խոստումներն ու հույս, մենք ուրախանանք ՝ սպասելով իրականացմանը: Բացի այդ, Նրա մերժումը Իր սիրո քաղցրության մեջ է գտնվում: Եվ դա կանխում է մեզ անկումից և հուսահատությունից:

david-wilkerson-faithfulness

Մեկնաբանություններ