Դեպի Ինձ դարձե՛ք ձեր բոլոր սրտով…

549

Սակայն հիմա էլ, ասում է Տերը. «Դեպի ինձ դարձեք ձեր բոլոր սրտով, ծոմով, լացով և սգով։ Եվ պատառեք ձեր սրտերը, ու ոչ թե ձեր հանդերձները, և ետ դարձեք դեպի ձեր Տեր Աստվածը, ընդ որում ողորմած և գթած է, երկայնամիտ և բազմողորմ և զղջացող չարիքի համար» (Հովել 2.12-13):

Մարմնի ամենաուժեղ ցանկություններից մեկը սնվելն է: Կտրիր սնունդը և շատ բաներ ի հայտ կգան: Երբ որ ծոմ ենք պահում, այն պետք է ուրախությամբ լինի: Ծոմի ժամանակ ավելի պետք է լինենք առանձնացված և երկրպագության մեջ: Մի օր Փարիսեցիները մեղադրեցին Հիսուսին ասելով, թե իրենք և Հովհաննեսի աշակերտները ծոմ են պահում, իսկ Հիսուսի աշակերտները՝ ոչ:

Տերն էլ ասաց, որ երբ որ փեսան իրենց հետ է, կարիք չկա ծոմ պահելու, բայց երբ փեսան վերցվի, այդ ժամանակ թող պահեն: Շատ բաներ կան մեր կյանքում,,որ պետք է վերանայենք, և թող Աստծո ժողովրդի ծոմն ու աղոթքն էլ ավելի շատանա ու տանի սրբության և ապաշխարության: Եղե՛ք օրհնված:

Եղեգնաձորի «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու հովիվ՝ Թելման Ստեփանյան

Մեկնաբանություններ