Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին բախումների հետևանքով զգալիորեն վնասվել է

454

Դիարբեքիրի Սուր գավառում ավելի քան երկու ամիս շարունակվող բախումների և կրակոցների հետևանքով տուժած եկեղեցիների շարքում է Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին  հայտնել է «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

2

«Այս տարածքներում, որտեղ բախումներ են տեղի ունենում, եկեղեցիներ կան: Արդեն երկու ամիս է, ինչ այդտեղ ոչ ոք մտնել չի կարողանում: Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավարությունն այսօր նահանգապետի հետ հանդիպում է ունենալու»,- նշել է Դանզիկյանը:

3

Թուրքական IMC լրատվամիջոցը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Սուրի եկեղեցիներից մեկը խիստ տուժել է: Մասնավորապես, վնասված են եկեղեցու պատերն ու պատուհանները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դանզիկյանը նշեց, որ տեսանյութում պատկերված եկեղեցին Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին է, այլ ոչ թե Սուրբ Կիրակոսը:

4

Աղբյուր՝ artsakhpress.am

Մեկնաբանություններ