Դոնալդ Թրամփի երդմնակալության 6 ուշագրավ փաստերը

2777

Տեղի ունեցավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Ժողովրդի տրամադրություններն, իհարկե, հակասական են. ոմանք ի դեմս Թրամփի տեսնում են Աստծո պատասխանն իրենց աղոթքներին, մյուսներն`ընդհակառակը, նրան համարում են սպառնալիք:

Ես չգիտեմ, թե ձեզ համար որքան համակրելի է Թրամփը, սակայն ուզում եմ արձանագրել նրա երդմնակալության 6 ուշագրավ փաստերը, որոնք, ըստ իս, բավականին շատ բան են ասում նրա մասին:

  1. Դոնալդ Թրամփը, լինելով Երիցական ուղղության ավետարանական քրիստոնյա, երդմնակալության օրը այցելեց Կապիտոլիումից մի քանի թաղամաս հեռու գտնվող եկեղեցի, որպեսզի աղոթի Աստծուն: Ծառայության համար հրավիրված էր Հիսունական եկեղեցու ճանաչված հովիվ Ջենթեզեն Ֆրանկլինը:
  2. Երդմնակալությանը հրավիրված էին բողոքական հինգ հանրահայտ հովիվներ` Պաուլա Ուայթը, Ֆրանկլին Գրեհեմը, Սամուել Ռոդրիգեսը և ուրիշներ: Լսելով նրանց աղոթքները, անհնար էր չզարմանալ, թե որքան համարձակորեն էին նրանք օրհնություններ հռչակում Հիսուս Քրիստոսի անունով: Ոչ ոք չէր ամաչում և չկար ոչ մի քաղաքական զսպվածություն:

ԱՄՆ պատմության մեջ այս երդմնակալությունն առանձնանում է տարբեր աղոթքների ռեկորդային քանակով. 6 աղոթք, 3 հռչակում, 3 օրհնություն:

  1. Թրամփը նախագահական երդման ժամանակ ձեռքը դրել էր միաժամանակ երկու Աստվածաշնչերի վրա: Առաջինը Աբրահամ Լինքոլնի Աստվածաշունչն էր: Երկրորդը իրեն նվիրել էր մայրը 1955-ին` կիրակնօրյա դպրոցն ավարտելու օրը:
  2. Փոխնախագահ Մայք Փենսը իր երդման ժամանակ ձեռքը դրել էր Ռոնալդ Ռեյգանին պատկանող Աստվածաշնչի վրա: Սակայն ամենահետքրքիրն այն էր, որ Աստվածաշունչը հատուկ բացել էին Երկրորդ Մնացորդաց 7:14 խոսքի էջը` «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կանչված է Իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»:
  3. Երդմնակալության ժամանակ կատարվում էին Հիսունական Lee University քոլեջի ուսուցիչ Dr. Wykoff   երգերը: Պատկերացրեք, որ մեզ մոտ երդմնակալության ժամանակ հնչեին այդպիսի երգեր:
  4. Երդմնակալության ժամանակ ամենաառաջատար քրիստոնեական առաջնորդները` Ռիք Ջոյները, Սինդի Ջեկոբսը, «Խարիզմա» ամսագրի խմբագիրը և հարյուրավոր ուրիշներ հավաքվել էին Վաշինգթոնում` աղոթքով պաշտպանություն ստեղծելու համար, ինչն անվանել էին POTUS-ի  (president of the United States) վահան: Երդմնակալության ամբողջ ընթացքում նրանք աղոթում էին նոր նախագահի, երկրի նոր ընթացքի և եկեղեցու նոր տեսիլքի համար:

Հ.Գ. Մեր երկրում ավետարանական քրիստոնյաներին դեռևս «աղանդավոր» են կոչում,  իսկ ամերիկայում նրանք պատմություն են կերտում: Արդյունքն ակնհայտ է:

Ռոման Սավոչկա
Աղբյուրը` romansavochka.com
Թարգմանեց Ա.Հ

Մեկնաբանություններ