Ե՛կ, Տեր Հիսուս Քրիստոս

571

Աշխարհի հզորներն իշխում են ունենալու համար, իմ Թագավորն իշխում է, որովհետև նվիրվում է.

Աշխարհի հզորները բազմում են ոսկեզօծ գահերի վրա, իմ Թագավորն իշխում է Խաչափայտի վրա գամված.
աշխարհի հզորներն իշխում են ծառայություն ստանալու համար, իմ Թագավորն Իրեն ինքնակամ դարձրել է բոլորի Ծառան.
աշխարհի հզորները սնվում են աղքատներից խլած հացով, իմ Թագավորն Իրեն

կիսված Հաց դարձրեց բոլորի համար.
աշխարհի հզորները բռնված են իշխանատենչ մոլուցքով, իմ Թագավորի Սրտում այրվում է միայն Սիրո հուրը։
Միայն Դու ես իմ Տերը, իմ և ողջ տիեզերքի Արքան։
Թող որ անցնի այս աշխարհը և թող որ գա Քո Արքայությունը։
Ամեն։ Ե՛կ, Տեր Հիսուս Քրիստոս

Աղբյուր՝ www.mashtoz.org 

Մեկնաբանություններ