Եթե մարդ Աստվածաշունչ չկարդա

384

Եթե մարդ Աստվածաշունչ չկարդա, ի՞նչ կիմանա, որ…

1. Տերն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի: Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան: Սաղմ.13:2-3:

2. Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկելու, կամ Նա ծանրացրե՞լ է Իր ականջը, որ չլսի: Ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է Նա իր երեսը շրջել ձեզանից, որ չգթա: Եսայի 59:1-2:

3. Աստված մարդու հոգին չի առնում, այլ միջոցներ է ստեղծում, որպեսզի աքսորվածն Իրենից աքսորված չմնա: Բ Թագ.14:14:

4. Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ամբարիշտը կամ մեղավորը էլ ո՞ւր պիտի մնան: Ա Պետ. 5:18-19:

5. Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Գաղ. 6:6:

Ծովիկ Դավթյանի ՖԲ գրառումը

Մեկնաբանություններ