Եկեղեցին մեծ նշանակություն ունի արդի աշխարհում. Յան Վոլկով

184

Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի ներկայացուցիչները պատմել են  ներկայումս կրոնի, եկեղեցիների և կրոնական համայնքների դերի մասին ամբողջ աշխարհում:

Այս մասին տեղեկացնում է Խորհրդի մամուլի ծառայությունը: «Քրիստոնեությունը իր ավանդն է ներդնում մարդկանց սոցիալական հիմնական պահանջների բավարարման գործում: Մենք դա հստակ տեսնում ենք կրթության, առողջպահության ոլորտներում: Միջագային հանրությունը ընդունում է նաև կրոնի և կրոնական գործիչների նշանակալի դերը պատերզմական և այլ կոնֆլիկտների ժամանակ: Նրանք հումանիտար օգնություն են տրամադրում, հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերում տուժածներին, զոհերի հարազատներին: Տասնամյակներ շարունակ եկեղեցիները և քրիստոնեական համայնքները կարողացել են  հումանիտար և այլ տեսակի օգնություն հասցնել այնպիսի շրջաններ, որտեղ լիարժեք մուտք չեն ունեցել նույնիսկ իշխանությունները»-ասել էր Համաշխարհային

Քրիստոնեական Խորհրդի ղեկավար Յան Վոլկովը: Նրա խոսքով կրոնը կարևոր դեր է կատարում ցանկացած հասարակության մեջ և շատերի համար արժեքների ամենահեղինակավոր կրողն է: Քաղաքական ցանկացած համակարգ պետք է լրջորեն վերաբերվի կրոնին, քանի որ հավատքը ձևավորում է շատ մարդկանց  աշխարհայացքը: «Մենք մշտապես կոչ ենք անում հարգել և պաշտպանել մարդկանց իրավունքները ամբողջ աշխարհում: Կարող ենք վկայել, որ տարբեր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համագործակցությունը շատ արդյունավետ է  տարբեր կոնֆլիկտների լուծման հարցում, աղքատության, բնապահպանական և սոցիալական ճգնաժամերի, ճնշումների և անարդարության դեմ պայքարում»-եզրափակել էր Յան Վոլկովը:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ