Եկեղեցին և գարեջրատունը

325

Ամերիկյան մի բիզնեսմեն որոշում է իր փողոցում գարեջրատուն բացել:

Սակայն խնդիրն այն էր, որ նույն փողոցում, հենց գարեջրատան հարևանությամբ, կար եկեղեցի: Եկեղեցու առաջնորդները, բնականաբար, դեմ էին եկեղեցու հարևանությամբ գարեջրատուն կառուցելու գաղափարին: Բոլոր ծառայությունների ժամանակ քարոզիչները կոչ էին անում հավատացյալներին բողոքել գարեջրատան կառուցման դեմ: Նաև աղոթում էին, որ Աստված պատժի անիրավ բիզնեսմենին:

Բիզնեսմենն, իհարկե շարունակում էր կառուցել գարեջրատունը: Վերջապես այն պատրաստ էր: Սակայն բացումից մեկ օր առաջ կայծակը հարվածեց գարեջրատանը և այն հիմնովին այրվեց: Բարկացած բիզնեսմենը դատի տվեց եկեղեցու սպասավորներին:

Դատի ժամանակ նա ասաց, որ հրդեհի պատճառը եկեղեցականների աղոթքներն էին:

Եկեղեցականներն, ընդհակառակը, ժխտում էին ամեն բան՝ ասելով, որ իրենք ընդամենը աղոթել են, բայց հո չեն հրկիզել գարեջրատունը:

Դատավորը ուշադիր լսեց երկու կողմերին և ասաց.

— Ես դեռ չեմ որոշել, թե ինչ վճիռ եմ կայացնելու: Սակայն փաստն այն է, որ ինչ-որ բիզնեսմեն հավատում է աղոթքի զորությանը, իսկ եկեղեցու սպասավորները՝ ոչ…

Թարգմանեց Աշոտ Հովսեփյանը

Մեկնաբանություններ