«Ես կհատուցեմ հայ ժողովրդին իր կրած տառապանքի համար». մարգարեական հավաքույթ Յարոսլավլում

868
Ярославль

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Աստծո եկեղեցու» հայկական ծառայության հաղորդմամբ:

Օրերս տեղի ունեցավ հրաշալի ծառայություն մարգարե Բոգդան Կինզերսկու մասնակցությամբ։

Հավաքույթի գրեթե ողջ ընթացքում Աստծո ծառան մարգարեական ուղերձներ էր հղում տարբեր մարդկանց։

Շատերը հզոր ձևով զգացին և վերապրեցին Սուրբ Հոգու հպումը՝ ապաքինում ու վերականգնում ստանալով ինչպես ընկճված, հուսախաբ ու կոտրված սրտերին, այնպես էլ ազատվելով տեսողական խնդիրներից, մեջքի ցավերից, մարմնական ամենատարբեր տկարություններից. գրում է wolarm.org կայքը։ Իսկ ավտովթարից հետո երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող հիվանդն աղոթքից անմիջապես հետո գիտակցության եկավ։

Հավաքույթի գլխավոր պատգամը, թերևս, անմիջականորեն հայ ժողովրդին ուղղված խոսքն էր. «Ես հստակ ծրագիր ունեմ Հայաստանի համար,- ասում է Տերը,- Ես կհատուցեմ հայերին իրենց կրած տառապանքի համար։ Հայ ժողովուրդն իր ծաղկման շրջանում է, այն դեռ ամբողջությամբ չի հասել իր ծաղկունքի վերջնակետին, ընթացքը շարունակվում է։

Հայերի հանդեպ արհամարհանքի պատճառով նրանց բազմիցս տեղահան են արել իրենց բնակավայրից, բայց հակառակ այս ամենի՝ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի զորությամբ։

Իմ բարեհաճությունն է այս ազգի վրա,- ասում է Տերը,- և այն տարածվում է յուրաքանչյուր հայի վրա, նաև Հայաստանից դուրս, ով հավատքով կընդունի այս կոչումը»:

Բոգդան Կինզերսկին, հովիվներ Արթուր և Ալլա Ստեփանյաններն անհատապես ձեռնադրությամբ աղոթեցին և օրհնեցին ծառայության բոլոր ներկաներին։

— Մենք շատ օրհնվեցինք այս հավաքույթին, խոսքը ճիշտ ժամանակին էր ու մարգարեական, — նշում է ծառայության ղեկավար, հովիվ Արթուր Ստեփանյանը: — Մենք գիտենք, որ քրիստոնյաներն իրենց կյանքը կառուցում են բացառապես Աստծո Խոսքի վրա, սակայն նաև հասկանում ենք, որ մարգարեությունն Աստծո կատարյալ կամքն է, ծրագիրը Նրան հավատացողների համար: Հրաշալի է տեսնել, թե Աստված ինչ է անում այսօր ողջ աշխարհում, մասնավորապես՝ հայ ժողովրդի հետ կապված:

Մեկնաբանություններ