Ես և իմ տունը Աստծուն ենք պաշտելու

134
Աստծուն մեր տունը կանչենք. (Մարգահովիտ 2018-ի ընտանեկան համագումարի բացման պատգամը):
Աստծո կամքը և ծրագիրն է, որպեսզի մեր ընտանիքով հանդերձ վայելենք Աստծո օրհնությունները:
  1. Նոյը և իր տունը տապան մտան (Ծննդոց 7:1) Դու և քո ամբողջ ընտանիքը պիտի վայելեք Աստծո փրկությունը և գտնվեք նրա եկեղեցում:
  2. Հեսուն և իր տունը Տիրոջը պաշտեցին (Հեսու 24:15): Այս հզոր հայտարարությունը կատարենք ես և դու և ամբողջ ընտանիքով երկրպագենք ու ծառայենք Տիրոջը:
  3. Աբրահամը և իր տունը թլպատվեցին (ծննդոց( 17:26,27): Ինչպես նրա ամբողջ տունը սրբության հրամանը կատարեց, մենք էլ ամբողջ ընտանիքով սրբվենք և ապրենք մաքուր:
  4. Հակոբը և իր ընտանիքը Բեթել գնացին , ընտաեկան մեծ փորձություններից հետո (Ծնն.35:1-4): Մենք ևս Աստծո տունը գնանք ընտանիքով և նրանց պես թաղենք մեր կուռքերը եւ ազատվենք կապանքերից :
  5. Աբդեդոմը և իր տունը օրհնվեցին, երբ ուխտի տապանակը անյտեղ տարվեց (Բ Թագ. 6:11): Աստծո ներկայությունը մեր տան օրհնության պատճառ կլինի:
  6. Պետրոսը եւ իր տունը վայելեցին Աստծո բժշկությունը: Հիսուսի մուտքը բժշկություն բերեց Պետրոսի տունը (Մատ.8:14): Տիրոջ մուտքը բժշկություն կբերի մեր ընտանիքում: Եկեք ամբողջ ընտանիքով ընդունենք նրա բժշկությունը:
  7. …Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, կփրկվես դու եւ քո տունը: Բանտապետը և իր տունը փրկության կոչով մկրտվեցին (Գործք 16:31): Սա է մեր տան բաժինը, որ բոլորը փրկվեն և մկրտվեն:
  8. Կոռնելիոսը և իր տունը Սուրբ Հոգով լցվեցին (Գործք 10:44): Արի Սուրբ Հոգի և թող իմ ընտանիքը և գերդաստանը լցվեն ու նորոգվեն քո թարմ օծությունով:

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ