Եվրոպան անտարբեր է փախստականների ճակատագրի նկատմամբ. Միտրոպոլիտ Արսենի

161

Agionօros կայքի համաձայն` Մերձավոր Արևելքից գաղթականներ ընդունելու պատճառով Հունաստանի առանց այդ էլ քայքայված տնտեսությունը  հայտնվել է ավելի ծանր վիճակում:

Այս պայմաններում Հունաստանի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը  Ավստրիայի ուղղափառ թեմի միտրոպոլիտ Արսենին անվանել է «ուղղակի ամոթալի»: «Kathpress» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում միտրոպոլիտը նշել էր, որ եվրոպական միասնությանը վտանգում է անօրինական գաղթականության նկատմամբ Եվրամիության դիրքորոշումը:

«Մշտապես եվրոպացիները միայն իրենց համար են հոգ տանում` խնդիրները բարդելով ուրիշների վրա: Դա կարող է դառնալ միացյալ Եվրոպայի վերջի սկիզբը»-հայտարարել էր միտրոպոլիտը: Նա հայտարարել էր, որ ներկայումս Հունաստանը հումանիտար ճգնաժամ է ապրում: Երկրի տնտեսությունը ավերված է, զանգվածային գործազրկություն է, խիստ կրճատվել են աշխատավարձերը: «Իրավիճակը ավելի է սրում ամեն օր 3-4 հազար փախստականների մուտքը  Հունաստան: Այդ մարդկանց օգնություն է հարկավոր և Հունաստանը չի կարող թույլ տալ, որ նրանք կործանվեն»-ասել էր միտրոպոլիտը:

Հոգևորականի խոսքով գաղթականներին օգնություն են ցուցաբերում նաև եկեղեցին և հազարավոր մասնավոր անձինք, սակայն սեփական ուժերով Հունաստանը չի կարող դուրս գալ այդ ճգնաժամից, իսկ եթե իրավիճակը չփոխվի, ապա երկրում  վիճակը անկայուն կդառնա: «Փախստականների շրջանում մեծ է երեխաների թիվը, ովքեր ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Հույները իրենց առավելագույն ուժերով օգնում են այդ մարդկանց, սակայն նրանց համար անհասկանալի է այդ ամենի նկատմամբ Եվրոպայի անտարբերությունը»-հայտարարել էր միտրոպոլիտ Արսենին:

Մեկնաբանություններ