Երբ սիրտս ցնծում է. Բանաստեղծություն

1020

Երբ սիրտդ ցնծում է գոհունակությունից
և հոգիդ կատարյալ խաղաղ է,
Շրթներդ հոժարությամբ շշնջո՜ւմ են Աստծուն.
Իմ աչքերի՜ լույս,
Իմ ականջների բարի՜ լուր,
Իմ բերանի քա՜ղցր խոսք,
Իմ սրտի՜ ուրախություն,
Իմ հոգու խաղաղություն,
Իմ կյանքի՜ նպատակ,
Իմ ապրելո՜ւ հույս,
Իմ բորոտությունը մաքրո՜ղ բժիշկ,
Իմ վերքերը սպիացնո՜ղ բալասան,
Իմ մեռնելո՜ւ վստահություն,
Իմ բարի՜ սերմ, որ պտուղ տվեցիր քար ու տատասկիս մեջ:
Ինչպե՞ս վարձահատույց լինեմ Քեզ, երբ ինքս ոչինչ չունեմ.
Մի սիրտ ունեմ, որ բաբախում է քեզ համար,
Մի հոգի ունեմ, որ քո բնակարանն է:

Ծովիկ Դավթյան

Մեկնաբանություններ