Երկինք

2118

Հրեաները «երկինք» (Աստծու բնակարան) ասելով նկատի ունեն «երկինք» (մթնոլորտ)։ «Երկինք և երկիր» արտահայտությունը նույնն է թե «տիեզերք»։

Երկինք կարող է նշանակել նաև այն տեղը, որտեղ Աստված է, ուստի Հիսուս Իր աշակերտներին սովորեցրեց այսպես աղոթել. «Հայր մեր, որ յերկինս ես…»։ Աստված «երկնքում» միայնակ չէ։ Նրան շրջապատում են Իրեն ծառայող «երկնային հրեշտակները»։ Այս կյանքից հետո քրիստոնյաներին «երկնային» կյանք է խոստացված։ Հիսուս Իր աշակերտներին խոստացավ, որ գնում է «երկինք»՝ նրանց համար տեղ պատրաստելու։ Այսպիսով, «երկինքն» այն տեղն է, ուր երկրային երբեմնի բնակիչ բոլոր հրեշտակներն ու հավատացյալները միավորվում են՝ Աստծուն մատուցվող անվերջանալի երկրպագությամբ։

Ինչպիսի՞ն է երկինքը։ Գիտենք, որ այն մի «տուն» է լինելու, որտեղ կլինի հանգիստ և մասնակցություն Աստծու գործերին։ «Երկնքում» մենք ապահով և երջանիկ կլինենք Աստծու ներկայության շնորհիվ, և ոչինչ չի կարող խաթարել այն։ «Երկնքում» մենք կհանդիպենք բոլոր նրանց, ովքեր կյանքում հավատացել են Հիսուսին։ Եվ մենք կճանաչենք նրանց, ինչպես Հիսուսի աշակերտները ճանաչեցին Նրան հարությունից հետո։ «Երկինքը» «գանձատուն» է, որտեղ դրամից շատ ավելի թանկ բաներ են պահվում մեզ համար։ Երկնքում արցունքներ չկան, չկա տառապանք, չկա տկարություն, չկա գիշեր և նիրհի պահանջ։ Աստծու ներկայությունը մշտնջենական բերկրություն է։

Մտ 6.9, Նմ 9.6, Մր 13.32, Ղկ 6.21-23, Ա Պտ 1.4, Հհ 14.2, Հռ 8, Ա Կր 15, Փպ 1.21-23, 3.12-21, Ա Պտ 1.3-5, Հտ 4, 21-22

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ