Երևանում մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ». սիրիահայերին նվիրված աշխատաժողովը

354
Երևանում մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ». սիրիահայերին նվիրված աշխատաժողովը

Հայ Ավետարանչական Ընկերակցության կայքը հաղորդում է․

Փետրվարի 24-ին, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման խնդիրներին:

Ներկաներին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ներկայացրեց այն հիմնախնդիրները որոնց բախվում են սիրիահայերը հայրենիքում և այլ երկրներում: Նախարարը բարձր գնահատեց պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հոգևոր կառույցների և հ.կ-ի   դերը՝  սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործում:

Ելույթ ունեցան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Արտաքին գործերի նախարարի տեղեկալ Աշոտ Հովակիմյանը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը….

Բացման ելույթներից հետո աշխատաժողովն իր ընթացքը շարունակեց  4 հարթակներում: Ժողովին մասնակցող կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին սիրիահայերի ինտեգրման, կրթական, սոցիալական աջակցությանն առնըչվող հարցեր:  Աշխատաժողովի նպատակն է նշված խնդիրների լուծման համար ռեսուրսների հավաքագրումը, լուծման ուղիների հստակեցումը և ակնկալվող առաջարկությունների համակարգումը:

Աշխատաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Ներկայացնելով Հայ Ավետարանչական ընկերակցության բարեսիրական ծրագրերը (բնակվարձի, ուսումանվարձի տրամադրում, բժշկական, ատամնաբուժական, խորհրդատվական ծառայություններ….) ուղղված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը Հ. Ներսեսսյանը կարևորեց հետևյալը. «Հարկ է նշել, որ սիրիահայերը աշխատասեր ձեռներեցներ են, ինչպես նաև արդյունավետ աշխատողներ: Նրանց ինտեգրումը նշանակալի ներդրում կհանդիսանա Հայաստանի տնտեսության մեջ: ….Մենք հավատում ենք, որ սիրիահայերի ինտեգրումը պետք է մանրազնին ծրագրավորվի և իրականացվի համատեղ՝ Հայրենիք-Սփյուռք ջանքերի շնորհիվ: …. Հայաստան Համահայկական Հիմնադրամի հանգանակած գումարները ուղղորդվում են բոլոր հայերին օգնելու, ովքեր գտնվում են կարիքի մեջ: Մենք գտնում ենք, որ ՀՀՀ-ն պետք է առանցքային դեր և նշանակություն ունենա  ինտեգրացիոն ծրագրերի ֆինանսավորման մեջ»: Վերջում Հարութ Ներսեսսյանը նշեց, որ Ընկերակցությունը պատրաստակամ է օժանդակելու սիրիահայրի ինտեգրմանն ուղղված ցանկացած գործնական ծրագրի:

Հարութ Ներսեսսյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ.

Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝ Հրանուշ Հակոբյանը նորհակալություն հայտնեց մասնակիցներին առաջարկությունների համար և նշեց, որ ժողովում հնչած «բոլոր գաղափարները պետք է կարողանանք դասակարգել, արժևորել, ստեղծել բանկ և հետևողականորեն իրագործել: Այս գործում ցանկալի է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը»:

Լուսանկարները՝ amaa.am կայքում

Մեկնաբանություններ