Ընտանեկան կոնֆլիկտը լուծելու հինգ միջոց

371
fight

Ընտանեկան կոնֆլիկտները սովորական երեւույթ են: Պետք չէ դրանցից վախենալ, հարկավոր է պարզապես միշտ պատրաստ լինել լսել զուգընկերոջը եւ հասկանալ, թե ինչ է նա ուզում:

Նույնիսկ միմյանց անկեղծորեն սիրող մարդիկ երբեմն վիճում են: Պատճառ կարող են լինել պարզ հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը, կյանքի որակը բարելավելու ցանկությունը եւ մի շարք այլ լավ մտադրությունները:

Գլխավորը, որպեսզի ամեն ինչ սկանդալի չվերածվի, իսկ դրա համար մի քանի բան է անհրաժեշտ…

Ղեկավարիր կոնֆլիկտը

Ձգտիր ձեռնպահ մնալ գոռալուց, հիստերիկայից, արցունքներից եւ վիրավորանքներից: Հանգիստ ձայնով, չեզոք տոնայնությամբ ամուսնուդ պատմիր քո զգացմունքների ու էմոցիաների մասին: Ընդ որում, հարկավոր է խուսափել ուղղակի մեղադրանքներից:

Օգնության դիմիր

Ուղիղ, բայց առանց ագրեսիայի ամուսնուդ խնդրիր օգնել: Մի մոռացիր կախարդական խոսքերի մասին:

Ըմբռնում դրսեւորիր

Տղամարդուն բացատրիր, որ հրաշալի հասկանում ես, թե ինչ է նա զգում, եւ նշիր, որ քեզ համար նույնպես հեշտ չէ: Սկսիր քննարկել վեճի պատճառը՝ որպես խնդիր, որը երկուսիդ էլ բազմաթիվ հոգսեր է պատճառում, այդ պատճառով հարկավոր է այն հնարավորինս արագ լուծել: Մի քանի փոխզիջումային տարբերակ առաջարկիր:

Հրաժարվիր հակամարտել

Եթե ամուսինը հերթական սկանդալն է հրահրում, խնդրիր նրան դադարել վիճել, իսկ խնդրահարույց հարցը քննարկել սթափ գլխով, օրինակ՝ առավոտյան:

Բարի խոսքեր ասա

Տղամարդուն ոչինչ այնքան չի հանգստացնում, որքան իր հասցեին մի քանի հաճոյախոսությունը: Հաճելի խոսքերի օգնությամբ ցույց կտաս, որ չես ցանկանում մանրուքների համար վիճել:

Աղբյուր՝ style.news.am

Մեկնաբանություններ