Ժամադրությունները հավատացյալի կյանքում. հաջողության չորս բանալիները

551
a-couple-walking

Ժամադրությունը առավել հետաքրքիր թեմաներից մեկն է հետազոտման համար:

Տարբեր բնավորությամբ երկու անհատներ հարաբերություններ են սկսում:

Հետաքրքիր է, կարո՞ղ են այդ հանդիպումները տանել դեպի ամուսնություն, հաշվի առնելով, որ տարբեր են նրանց անցյալը, հայացքները մշակույթի նկատմամբ, սոցիալ տնտեսական կարգավիճակը, ընտանիքը, արժեհամակարգը, բարոյականությունն ու հավատը:

Հավատացյալի համար դժվար է գտնել ճշմարտությունն այս հարցում, քանի որ Աստվածաշնչում չկա «ժամադրություն» հասկացությունը ժամանակակից ընկալմամբ:

Օրինակ.
Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչպես Ադամն առաջարկություն արեց Եվային: Երևի այսպես՝ «Հեյ, ինձ էլ է Աստված ստեղծել, քեզ էլ: Արի ապրենք միասին»:

Կամ Հռութը, որ քնեց Բոոսի ոտքերի մոտ, դրանով կարծես ասաց՝ «Ես քոնն եմ, արա ինչ կամենաս»:
Սամսոնը շտապում էր Դալիլայի մոտ՝ նրա հետ ունենալով մինչամուսնական հարաբերություններ, որոնք անխուսափելիորեն կործանեցին Սամսոնի յուրահատուկ ուժը:

Դավիթը երբևէ չէր անհանգստացել այն մասին, թե ինչպես հանդիպի Բերսաբեի հետ: Դրա փոխարեն նա սպանեց այդ կնոջ ամուսնուն:

Սակայն Աստվածաշնչում կա մի գիրք՝ Երգ երգոց անվանմամբ: Այս հետաքրքիր գիրքը գտնվում է Աստվածաշնչի ուղիղ կենտրոնում՝ սրտում: Սա հիացմունքի փախանակում է երկու անձանց միջև, ովքեր բառացիորեն տարված են մեկը մյուսով: Երգ Երգոցից երևում է, որ Աստված բարձր է գնահատում հանդիպումները: Երևում է նաև, որ հանդիպումները իրենց մեջ պետք է ներառեն հարգանք, համբերություն, ինքնատիրապետում և համարձակություն:

Հարգանք: Այս սիրավեպի մասնակիցներից յուրաքանչյուրը խոնարհեցնում է ինքն իրեն՝ հարգելով մյուսին: Հայտնի է, որ սերը տղամարդու նկատմամբ պահանջում է նաև հարգանք, սակայն Երգ Երգոցի տղամարդ հեղինակը նույնպես հարգանք է դրսևորում սիրեցյալ կնոջ նկատմամբ՝ հաճոյախոսությունների և քաջալերանքի միջոցով:

Համբերություն: Երբ երկու անձնավորություն հանդիպում են, բայց չեն կարող միասին լինել, դա փորձություն է նրանց համբերության համար: Երգ Երգոցի մասնակիցների գրառումներից երևում է, որ երկուսն էլ կրքոտ ցանկություն են վերապրում: Սա համբերության նշան է: Եթե նրանք այս սիրային գրառումները չանեին, ապա կդառնային անհամբեր և կսկսեին ուրիշի փնտրել:

Ինքնատիրապետում: Կարդալով այս գիրքը, զարմանում ես նրանց ինքնատիրապետման վրա: Հավատացյալի համար հանդիպումները մետք է մարզեն նրանց ինքնատիրապետումը: Վերջիվերջո, եթե մարդը կարողանում է ղեկավարել իր մտքերը, խոսքերն ու վարքը, ապա նրա ապագա կողակիցը կարող է նրան վստահել: Ինչպե՞ս կարելի է ինքնատիրապետում դրսևորել: Աստծուն վստահելով և Նրա Խոսքին հնազանդ լինելով: Ձեր սիրեցյալն անպայման կգնահատի դա:

Համարձակություն: Եկեք անկեղծ լինենք՝ ժամադրությունը սարսափելի բան է: Դուք կարող եք շատ բան կորցնել, այդ թվում՝ ձեր սիրտը: Բայց եթե դուք հարգանք, համբերություն և ինքնատիրապետում եք դրսևորում, ապա կարող եք չվախենալ: Կարող եք հանգիստ լինել. Աստծո ծրագիրը լավն է, և դուք Նրա ճամփով եք ընթանում:

Աղբյուր՝ Charisma Media

Մեկնաբանություններ