Ի՞նչ է պետք անել՝ հոգևորապես աճելու համար

321
Reading The Holy Bible

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՀՈԳԵՒՈՐ ԱՃԻ ՀԱՄԱՐ

1. Աղոթիր Աստծուն ամեն օր (Յովհ. 15.7). կարող ես կարդալ Սաղմոսները և “Հաւատով խոստովանիմ”ը:

2. Աստուածաշունչը կարդա ամէն օր, որպէսզի խորապէս ճանաչես Աստծուն (Գործք 17.11; Բ Տիմ. 3.14-17).

3. Հնազանդւիր Աստծուն ամէն ինչում (Յովհ. 14.21).

4. Հնարաւորութիւն տուր Սուրբ Հոգուն, որ լցնի քեզ Իր զօրութեամբ, կառաւարի քո կեանքը և Քրիստոսի վկան դարձնի (Գաղ. 5.16, Գործք 1.8).

5. Միշտ մասնակցիր Սուրբ Պատարագին հաղորդւելով Քրիստոսի արեան և մարմնին: (Ա Կոր 11:24)

6. Ապաւինիր Աստծուն կեանքիդ ամէն մանրուքի մեջ (Ա Պետ. 5.7).

7. Քրիստոսի մասին վկայիր կեանքով և խօսքով (Մատթ. 4.19).

8. Շարունակ հաղորդակցւիր քրիստոնեա հաւատացյալների հետ և միշտ մասնակցիր եկեղեցի (Եբր. 10.25):

9. Սրբութեան և սիրով լեցուն կատարեալ կեանք ապրիր և մեղքից ապաշխարելով հրաժարւիր: (Մատ 5:48)

10. Բարեսիրութիւններ կատարիր և մի մոռացիր կարիքաւորներին:
(Մատ 25:35)

11. Ճանանչիր և հաւատայ Առաքելական եկեղեցու Հաւատոյ Հանգանակին:

12. Ընդունիր և դաւանիր Յիսուն որպէս քո կեանքիդ Տէրը և Աստուածը և հաւատայ Քրիստոսի յարութեանը որպէսզի փրկւես: (Հռոմ 10:9)

Արթին Շահբազյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկնաբանություններ