Ինչու՞ մեկի տունը փլվեց, իսկ մյուսինը` ոչ

523

«Արդ ամեն, ով որ իմ այս խոսքերը լսում է և նրանց կատարում, կնմանացնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին և այն տանը զարկեցին, և նա չկործանվեցավ. Որովհետև ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն, ով որ իմ այս խոսքերը լսում է և նրանց չէ կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց ավազի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, և այն տանը զարկեցին, և նա կործանվեցա, և նրա կործանումը մեծ էր» (Մաթևոս 7:24-27)։

Այս առակում մենք պետք է կատարաենք որոշ համեմատություններ, ինչպես կարդացինք նշվում էր երկու տների մասին, որոնցից մեկը ժայռի վրա էր, իսկ մյուսը` ավազի: Այս տներից մեկը իմաստուն մարդն է, իսկ մյուսը` հիմարը:

Իմաստունը խոսքը լսում է շատ լավ և կատարում է այն, իսկ հիմարը` ուշադրությամբ չի լսում խոսքը և սխալ է անում:

Երկուսն էլ լսեցին, երկուսն էլ տներ կառուցեցին, երկուսի տան վրա էլ անձրև եկավ, գետեր հոսեցին և մեկի տունը փլվեց, իսկ մյուսինը` ոչ:

Հոգևոր կյանքում մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և դեպի ուր ենք ընթանում: Այդ ճանապարհին լինելու են փորձություններ և դժվարություններ, բայց դրանք պատճառ չեն, որ մենք դադարեցնենք մեր ճանապարհը, կամ մեր տունը կառուցենք այլ հիմքերի վրա, այլ ընդհակառակը, մենք պետք է ավելի ամրացնենք մեր հիմքերը հետագա դժվարությունները հաղթահարելու համար:

Հայկ Գրիգորյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ