Ինչպե՞ս մեղքին հակառակ կանգնել

213

«Եվ մոռացաք այն մխիթարությունն, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ խոսում է. Իմ որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր, նրանից հանդիմանված ժամանակդ։Որովհետև Տերը իրան սիրածին խրատում է. նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի որովհետև ո՞ր որդին է, որ հայրը նրան չէ խրատում։ Բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք և ոչ որդիք» (Եբրայեցիս 12:4-8)։

Մեղքը հենց այնպես չի կարող հեռանալ մեզանից: Կան երեք միջոցներ, որ օգնում են մեզ մեղքին հակառակ կանգնել:

  1. Հորդոր
  2. Հանդիմանություն
  3. Խրատ

Աստծո խոսքը սովորեցնում է մեզ բարին և ցույց է տալիս Աստծո կամքը, բայց մենք շատ անգամներ Աստծո խոսքը իմանալով մեղք ենք գործում: Սկզբում Աստված իր խոսքով մեզ հորդորում է, բայց երբ արդյունք չի լինում հանդիմանում է, որ մեղքը խորանալով չտանի կործանման:

Աստված երբեմն մեր կյանքերում թույլ է տալիս նեղություններ և դծվարություններ, որպեսզի մենք գանք Աստծո առաջ: Երբ Աստված տեսնում է, որ հանդիմանությունը և հորդորը չի ազդում մեզ վրա, Նա դժվարությունների միջոցով խրատում է մեզ:

Աստված սկզբում սովորեցնում է, հետո հանդիմանում, հետո էլ խրատում, այս կերպերով Աստված օգնում է մեզ, որ հակառակ կանգնենք մեղքին: Եթե ընդունենք Աստծո հորդորը, հանդիմանությունն ու խրատը՝ մեղքից հեռու կլինենք:

Մոտեցեք Աստծուն և չարը կփախչի ձեզնից:

Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ