Ինչպես հայտնաբերել երեխայի տաղանդը

284
talent

Երեխաները շատ արագ մեծանում ու նույնքան արագ էլ նոր բաներ են սովորում: Ծնողներն էլ ուշադիր հետևում են փոքրիկի զարգացմանը և ուրախանում ամեն մի նոր գործողությամբ՝ խոսել, քայլել, սիրել ու չսիրել: Ծնողներն ավելի են երջանկանում, երբ փոքրիկի մոտ նկատում են հատուկ ունակություններ՝ գրում է tvoymalysh.com.ua-ը:

Երբեմն, սակայն, ծնողները չեն կարողանում ճանաչել փոքրիկի կարողությունները, ինչի պատճառով շատ հաճախ երեխայի տաղանդը մնում է աննկատ ու ժամանակի ընթացքում կորչում է: Իսկ ինչպե՞ս է հնարավոր հայտնաբերել տաղանդը: Հարկավոր է նախևառաջ ճանաչել փոքրիկի հետաքրքրությունները և հասկանալ, թե ինչու է նա հետաքրքրված տվյալ զբաղմունքով:

Այդ կարողությունները ճանաչելու համար հարկավոր է հետևել փոքրիկին: Երեխաներն ուրախանում և իրենց հարմարավետ են զգում, երբ անում են մի բան, որն իրենց ամենից շատ է հետաքրքրում: Ժամանակի ընթացքում կարողությունը զարգանում է, եթե ծնողները կարողանում են ժամանակին ուղղորդել փոքրիկին: Կարևոր է նաև գնահատանքն ու խրախուսումը: Եթե նկատում եք, որ կարողությունը զարգանում է, հարկավոր է մտածել այն կատարելագործելու մասին:

Շատ ծնողներ անտեսում են երեխայի կարողությունները, մինչդեռ հարկավոր է ճանապարհ հարթել՝ այն զարգացնելու համար: Պետք չէ փոքրիկին ծանրաբեռնել տարբեր զբաղմունքներով, խմբակներով ու խառնաշփոթ ստեղծել նրա առօրյայում: Պետք է պարզապես հանգիստ հետևել երեխայի զարգացմանը և որսալ այն հմտությունը, որով օժտված է փոքրիկը. արդյո՞ք սիրում է սպորտը կամ երգել ու պարել, թե՞ նախընտրում է գիրք կարդալ: Որսալուն պես պետք է շեշտը դնել հենց այդ կարողության վրա և ոչ թե փորձել երեխային հազար մասի բաժանել և շփոթեցնել զբաղմունքների հորձանուտում:

Երեխային մոտիկից ճանաչելը տաղանդը բացահայտելու ամենագործուն տարբերակն է: Նրա հետ ժամանակ անցկացնելով, զրուցելով կամ սովորեցնելով՝ դուք կբացահայտեք նաև նրա կարողությունները: Իհարկե, պետք է հաշվի առնեք նաև տարիքն ու զարգացման տեմպերը: Կարող եք նաև աշխատել փոքրիկի վիզուալ դաշտում: Փորձեք ինֆորմացիան մատուցել հետաքրքիր ու ստեղծագործ տարբերակով:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ