Իսկ դու հաջողա՞կ ես, թե՞ անհաջողակ

388

Հաջողակ մարդիկ ամեն օր կարդում են, անհաջողակները՝ հեռուստացույց դիտում։

Հաջողակ մարդիկ սիրալիր են, անհաջողակները՝ քննադատող։

Հաջողակ մարդիկ ընդառաջ են գնում փոփոխություններին, անհաջողակները վախենում են դրանցից։

Հաջողակ մարդիկ ներում են, անհաջողակները՝ ոխ պահում։

Հաջողակ մարդիկ խոսում են գաղափարների, անհաջողակները՝ մարդկանց մասին։

Հաջողակ մարդիկ շարունակ սովորում են, անհաջողակները կարծում են, թե ամեն ինչ գիտեն։

Հաջողակ մարդիկ պատասխանատվություն են վերցնում սեփական սխալների համար, անհաջողակներն իրենց սխալները բարդում են ուրիշների վրա։

Հաջողակ մարդիկ օժտված են երախտագիտության, իսկ անհաջողակները՝ պահանջատիրության զգացումով։

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածը100 օրը
Հաջորդ հոդվածըԱճե՛նք աղոթքի մեջ