Լռությունը կփրկի չափից շատ ուտելուց

232

Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս լռության մեջ ուտել՝ զգալիորեն նվազեցնելու համար օգտագործվող սննդի քանակը:

Երաժշտությունը, հեռուստացույցը կամ ռադիոն խլացնում են սնունդը կուլ տալիս օրգանիզմի առաջացրած ձայները, ինչի պատճառով մարդը չափից շատ է ուտում: Հետազոտությունը հրապարակվել է Food Quality and Preference ամսագրում:

Հետազոտությունների մասնակիցներին առաջարկվել է մի քիչ ուտել՝ միաժամանակ վայելելով սիրելի երաժշտությունը: Գիտնականները մասնակիցների մի խմբին խնդրել են երաժշտության ձայնն ավելի ցածր միացնել, մյուսին՝ ավելի բարձր:

Պարզվել է, որ ձայնի բարձրության և կերած սննդի քանակի միջև ուղիղ կախվածություն կա՝ որքան բարձր է եղել ձայնը, այնքան շատ են կերել մասնակիցները:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ