Ծնողավարման հմտությունների զարգացման 7 կանոն

356
Family

Ի տարբերություն ակադեմիական կրթության, որը մենք ստանում ենք աշխատանքի և կարիերայի զարգացման համար, ծնողավարման հմտությունները մենք ձեռք ենք բերում տարիների փորձի շնորհիվ:

Ծնող դառնալիս մեզ չեն տրամադրվում ձեռնարկներ կամ ուղեցույցներ, թե ինչպես վարվել այս կամ այն պարագայում. գրում է amaa.am կայքը: Մենք կարող ենք կամ մասնակցել ծնողավարման դասընթացների, կամ էլ ժամանակի ընթացքում հղկել արդեն ունեցած հմտութունները: Սակայն անգամ ամենափորձառու ծնողներն էլ աճելու տեղ ունեն:

Սույն հոդվածը առաջարկում է 7 կանոններ, որոնց հետևելով, կարելի է զարգացնել ծնողավարման հմտությունները և էլ ավելի լավ հասկանալ Ձեր երեխաներին ու ընկերանալ նրանց հետ:

Լսեք Ձեր երեխային: Լսեք, թե ինչ է ասում Ձեր երեխան: Հաճախ ծնողները այնքան զբաղված են լինում՝ իրենց երեխաներին ասելով, թե ինչ անեն և ինչ չանեն, որ մոռանում են լսել նրանց կարծիքը: Իմացեք, թե ինչի մասին է մտածում, ինչից է վախենում և ինչ է երազում Ձեր երեխան: Որքան լավ հասկանաք Ձեր երեխայի կարիքները, այնքան լավ ծնող կդառնաք:

Ողջամտություն ցուցաբերեք: Ծնողավարման սկզբունքները սկսում են ողջամտությունից: Իմացե´ք՝ երբ «ոչ» ասել երեխային, և երբ զիջել նրան: Երբ Դուք ճիշտ ընտրություն եք կատարում, Ձեր երեխաները նկատում են դա և հաճախ նույնպես սովորում են ողջախոհ լինել:

Սահմանեք Ձեր կանոնները: Կանոններ սահմանելուց հետո պետք է հետևել դրանց, անկախ նրանից, թե դուք հանդիմանում եք Ձեր երեխաներին, թե թույլ չեք տալիս ճաշից հետո ուտել քաղցրավենիքի երկրորդ կտորը: Լավ ծնողավարման հմտությունները ենթադրում են յուրաքանչյուր կանոնի խիստ պահպանում: Եթե Ձեր երեխան տեսնի, որ կան կանոներ, բայց Դուք խախտում եք դրանք, կարող է ենթադրել, որ կանոնները խախտելու համար են ստեղծված:

Օրինակ ծառայե՛ք: Ձեր երեխայի ներկայությամբ մի արեք այնպիսի բան, որը չէիք ցանկանա, որ նա աներ:

Վերահսկեք: Եթե Դուք չկարողանաք ձեզ տիրապետել Ձեր երեխաների առաջ, ապա կարող եք վախեցնել նրանց: Հեռախոսով խոսելիս կամ Ձեր ամուսնու հետ վիճելիս երեխաների ներկայությամբ ագրեսիվ պահվածք մի´ ցուցաբերեք: Ինքներդ Ձեզ չվերահսկելու և բղավելու դեպքում, Դուք երեխային ցույց եք տալիս, թե ինչպես են մեծահասակներն իրենց դրսևորում դժվար իրավիճակում: Փոխարենը հանգիստ դրսևորեք Ձեր ծնողավարման հմտությունները՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ի հայտ եկած խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ափերից դուրս գալուց հետո պատրաստ եղեք ներողություն խնդրել  Ձեր զայրույթի համար: Սա առողջ վարքի մոդելն է:

Ցույց տվեք Ձեր սերը և հոգատարությունը: Շատ ծնողներ սիրում են իրենց երեխաներին, բայց ոչ միշտ են բարձրաձրայնում այդ մասին: Օրական առնվազն մեկ անգամ ասեք. «Ես քեզ սիրում եմ»: Գրկեք և համբուրեք նրանց, ցույց տվեք Ձեր զգացմունքները: Երեխային գրկելը ցույց է տալիս, որ իրեն սիրում են և ինքը ապահով է. կա մեկը, ում վրա նա կարող է հույս դնել:

Որակյալ ժամանակ անցկացրեք Ձեր երեխայի հետ: Հաճախ ծնողները շատ ժամանակ են անցկացում են իրենց երեխաների հետ, սակայն ակտիվորեն չեն ներգրավվում նրանց հետ շփման մեջ: Սա հատկապես կարևոր է այն մայրերի համար, ովքեր աշխատում են, և իրենց երեխաները դայակի կամ մանկապարտեզի դաստիարակների հետ են ժամանակ անցկացնում: Ցուցաբերեք լավ ծնողավարման հմտություններ՝ ինտերակտիվ զբաղմունքներ կազմակերպելով, ինչպիսիք են ընտանեկան ժամանցային կամ բացօթյա խաղերը, կամ ուղղակի երեխաների հետ զրուցելը՝ հնարավորինս իմաստալից անցկացնելով  Ձեր ժամանակը:

Մեկնաբանություններ