Ծնողների իրատեսական ակնկալիքների դեպքում երեխաներն ավելի լավ են սովորում դպրոցում

412
parents

Psych Central կայքի փոխանցմամբ՝ եթե ծնողների ակնկալիքներն իրատեսական են, ապա երեխաները սովորաբար լավ են սովորում դպրոցում։ Իսկ երբ ծնողները երեխայից պահանջում են անհնարինը, նա խնդիրներ է ունենում ուսման հարցում։

Այդ մասին հայտարարել են Ռիդինգի համալսարանի մասնագետները՝ վերլուծելով միջնակարգ դպրոցներում սովորող 3530 աշակերտների ու նրանց ծնողների տվյալները։

Գիտնականներին հետաքրքրել են աշակերտների գնահատականները մաթեմատիկա առարկայից, ինչպես նաև նրանց ծնողների ձգտումներն ու սպասելիքները նրանցից։

Հետազոտողները պարզել են, որ ծնողների մեծ ցանկությունը, որ երեխան լավ սովորի, ուսման մակարդակը բարձրացրել է, եթե այն համապատասխանել է երեխայի հնարավորությանը։ Իսկ եթե ծնողները երեխայից սպասում են ավելին, քան նա ունակ է, ապա դա բացասաբար է ազդում երեխայի սովորելու վրա։

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ